
Փոքրիկ Մանուշակի հարազատները պնդում են, որ երեխայի մահվան պատճառը բուժանձնակազմի անփութությունն է եղել (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նոյեմբերի 11-ին Երևանի Նորք-Մարաշ հիվանդանոցային համալիրում մահացել էր մեկամյա Մերի Սարգսյանը: Հարազատների պնդմամբ երեխային առանց բուժզննում իրականացնելու պատվաստել էին, այն դեպքում, երբ փոքրիկը հիվանդ է եղել գաղտնի թոքաբորբով:
Նույնանման ևս մեկ միջադեպ այս տարվա օգոստոսին տեղի էր ունեցել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում: loritv.am-ի փոխանցմամբ՝ նախնական վարկածի համաձայն՝ երկու ամսական Մանուշակ Մարկոսյանի մահվան պատճառը կրկին բուժանձնակազմի անփութությունն է եղել: Դա են պնդում նաև երեխայի հարազատները: Փորձելով պարզել մամուլում հրապարակված նյութերի ճշմարտացիությունը, համաձայն որի՝ հարուցված քրեական գործը կարճվել է, Լոռու մարզի loritv.am-ի լրագրողը զրուցել է Մանուշակի հարզատների հետ: