Այսօր տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակից համասեռականներին ծեծի են ենթարկել: Ի դեպ, նրանցից մի քանիսին բերման էին ենթարկել նաև ոստիկանության բաժանմունք, և երեկոյան ազատ էին արձակել:
Ի գիտություն հայտնում ենք, որ դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարումը սկսվելու է դեկտեմբերի 4-ին, ժամը 10 :00-ից սկսած»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան է եկել նաև «Ռոսնեֆթ» նավթագազային ընկերություն» ԲԲԸ-ի նախագահ Իգոր Սեչինը: «Ռոսնեֆթը», հիշեցնենք, հետաքրքրություն էր դրսևորում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հանդեպ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ասուլիսը՝ ուղիղ հեռարձակմամբ:
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ընդունել է ռուսական ՎՏԲ Բանկի նախագահ-վարչության նախագահ Անդրեյ Կոստինին:
Ռուսաստանի Դաշնության Նախագահի Հայաստանի Հանրապետություն կատարվող այցի կապակցությամբ Երևան քաղաքում տեղի ունեցած հավաքի, իսկ այնուհետև՝ երթի ընթացքի վերաբերյալ ՀՀ որոշ լրատվամիջոցներ իրենց կայքերում ներկայացրել են կարծիքներ, որոնք ամբողջապես չեն արտացոլել իրադարձությունների իրական պատկերը:
Միլերի հայտարարությունից պարզ է դառնում, որ տեղի է ունենալու Հայաստան առաքվող գազի գնի նվազում, քանի որ ներկայում «Գազպրոմը» կիրառում է գազի տարբերակված գնային քաղաքականություն:
Այս պահին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը փակ է, դեպի նախագահական տանող ճեմուղին` ևս: Հնարավոր բոլոր ուղղություններով ոստիկանական պատնեշներ են կազմված և աշխատանքից տուն շտապող քաղաքացիներին թույլ չեն տալիս շարժվել նախագահական նստավայրի մոտ: Այս մասում սահմանափակվում է նաև լրագրողների աշխատանքը:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1992 թ. ծնված Գոռ Մ.-ին և հրավիրել 1998 թ. ծնված Արթուր Գ.-ին:
ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում 77 հոգանոց ցանկ է հրապարակել, որոնց, ըստ նրա՝ այսօր բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ:
Կենտրոնական բանկի նախագահի դեկտեմբերի 2-ի որոշումով գրանցվել է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի «Պիացա Գրանդե» մասնաճյուղի գործունեության դադարեցումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Քիչ առաջ Երևանի Կենտրոնի ոստիկանությունից դուրս եկան Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, «Ժառանգության» ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանն ու ևս մի քանի հոգի: Նրանք մեզ հետ զրույցում ասացին, որ իրենց նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ:
Այսօր Նալբանդյան փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ քաղաքացիական ակտիվիստներին բերման ենթարկելիս երթի մասնակիցները փորձել են կանգնեցնել ոստիկանական մեքենաները:
Ս.թ. նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ Հայաստանի Ներքին Աուդիտորների Ինստիտուտի անդամների տարեկան ժողովը:
102-րդ ռազմակայանը մեծ ներդրում է ունենում Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցության ամրապնդման և զարգացման գործում, անմիջական ու ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի կողմից անցկացվող համատեղ միջոցառումներին:
Թուրքիայում հրաժարական է տվել ևս մեկ գեներալ:
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանն այսօր Նալբանդյան փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ երգել է «Կիլիկիա» երգը:
Արդեն ավանդույթ է դառնում ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից մարզերի փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող հարկ վճարողների համար ուսումնական և իրազեկման դասընթացների կազմակերպումը:
«Հայաստանում երբեք արտաքին քաղաքական արժեքների ու մտահորիզոնի պակասը չէ, որ բերել է այսօրվա ձախողմանը։ Միտքը եղել է։ Սակայն չի եղել կամք, մակարդակ, ճաշակ ու ղեկավարություն՝ այն իրականացնելու»,- 168.am-ին ասաց Վաշինգտոնաբնակ քաղաքագետ, ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպանորդ Արմեն Խարազյանը:
Ռազմակայանի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին նախագահին զեկուցել է ռազմակայանի գործերի մասին:
ՀՀ քաղաքացիների դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարումը սկսվելու է դեկտեմբերի 4-ին, ժամը 10:00-ից սկսած:
Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ Ուկրաինան ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները չի բարձրացրել երկրի տնտեսության արդիականացման համար 150-160 միլիարդ եվրո հատկացնելու հարցը:
Կորեական Samsung ընկերությունը պատրաստվում է իր նոր Samsung Galaxy SV ֆլագմանի արտադրությունը գործարկել 2014 թվականի հունվարին:
«Ժողովուրդը միշտ էլ սպասելիքներ է ունենում, երբ բարձր ղեկավարներ են գալիս Հայաստան, և այս անգամ էլ, ինչպես միշտ, սպասելիքները դրական են, հատկապես մենք՝ հայերս, միշտ մտածում ենք , որ լավ լինի»
Նախագահ Սերժ Սարգսյանը և նրա հրավերով պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի բացումից հետո Գյումրիում, 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի 25-րդ տարելիցի նախօրեին, ծաղկեպսակ են դրել երկրաշարժի զոհերի հիշատակին, նաև փրկարարներին և Հայաստանին օգնության ձեռք մեկնած բոլոր պետություններին ու ժողովուրդներին նվիրված հուշակոթողին:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 22.00-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շիրակի փողոցում բախվել է «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենայի:
Դատարանն Ահմեդովային մեղավոր է ճանաչել քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ 178-րդ (մեքենայություն, վստահության չարաշահմամբ օտարի ունեցվածքի խոշոր չափի յուրացում) և 307-րդ (ծանր հանցագործության քողարկում):
Մեկնարկել է 2013թ. ձմեռային զորակոչը: Այսօր` դեկտեմբերի 2-ին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները:
Ս.թ. նոյեմբերի 28-ին կառավարությունը հավանություն տվեց «Վիսկոն» ՍՊԸ-ի գործունեությունից՝ Երևան քաղաքի Փ. Բուզանդի փ. 13-21 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած մոտ 110 անձանց բավարարում տրամադրելու որոշմանը։
ԵՄ-ը հավատարիմ է մնում Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը: