Վրաստանում ռադիոակտիվ նյութ իրացնելու փորձի առթիվ հարուցված քրեական գործը դատարանում է

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան է հասել Վրաստանում ռադիոակտիվ նյութ իրացնելու փորձի առթիվ հարուցված քրեական գործը:

Ըստ datalex դատական տեղեկատվական համակարգի՝ Հ. Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010թ. մարտի սկզբներին իր ծանոթ Ս. Տոնոյանից ստանացել է Վրաստանում գերհարստացված ուրան տեսակի ռադիոակտիվ նյութ իրացնելու, այդ նպատակով Հայաստանի քաղաքացի Գ. Դադայանի միջոցով այն հայթայթելու ու Վրաստանի պատվիրատուներին մատակարարելու առաջարկ: Ապա, ըստմշ մեղադրանքի, նա հեռախոսազանգով կապվել և պայմանավորվածություն ձեռք բերել այդ ժամանակ ՌԴ Մոսկվա քաղաքում գտնվող Գ. Դադայանի հետ և վերջինիս պահանջով բանկային փոխանցումով Գ. Դադայանին ուղարկել է 1000 դոլար գումար:

«2010թ. մարտի 10-ին հանդիպելով նույն օրը Երևան ժամանած Գ. Դադայանին՝ նրանից ստացել է ապօրինի ձեռք բերված 17 գրամ քաշով գերհարստացված ուրան տեսակի ռադիոակտիվ նյութ`ակնկալվող շահույթն ապրանքի իրացումից հետո բաշխելու պայմանով: Դրանից հետո Ս.Տոնոյանի հետ 2010թ մարտի 11-ին ռադիոակտիվ նյութը ՀՀ մաքսային սահմանով մաքսանենգ ճանապարհով տեղախոխել են ՎՀ Թբիլիսի քաղաք և նույն օրը փորձել իրացնել այն, սակայն բռնվել են ՎՀ իրավապահ աշխատակիցների կողմից»,- նշված է մեղադրական եզրակացության մեջ:

Հ. Օհանյանին մեղադրանք է առաջադրվել մաքսանենգության համար (ՀՀ քրեական օերնսգրքի 215-րդ հոդվախի 2-րդ մաս): Նա կալանավորված է: Գործը քննելու է դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Տեսանյութեր

Լրահոս