Ռուսաստանի համար այս աշունն ու ձմեռը, ըստ ամենայնի, վճռորոշ են լինելու․ Լեհաստանի վարչապետ

Ռուսաստանի համար այս աշունն ու ձմեռը, ըստ ամենայնի, վճռորոշ են լինելու: Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։

«Ռուսաստանի համար այս աշունն ու ձմեռը, ըստ ամենայնի, վճռորոշ են լինելու: Ռուսները ցանկանում են 600,000 զինվոր զորահավաքել:

Առաջիկա յոթ ամիսները հաստատ վճռորոշ են լինելու: Ուկրաինա-ռուսական պատերազմը գտնվում է բեկումնային փուլում»,- նշել է Տուսկը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել են, որ ՌԴ-ում զnրահավաքի ծրագրեր չկան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31