
Մաշտոցի ոստիկաններն ապամոնտաժվող շենքում տղամարդու դի են հայտնաբերել shamshyan.com

shamshyan.com –ի փոխանցմամբ`նոյեմբերի 30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ Մարգարյան փողոցի ապամոնտաժվող շենքերից մեկում տղամարդու դի կա:
Օպերատիվ քննչական խումբը նշված շենքի 4-րդ հարկում հայտնաբերել է տղամարդու դի, ով ըստ տեղեկությունների Երևան քաղաքի Բակունցի 1-ին նրբանցքի բնակիչ 54-ամյա Մանվել Հայրապետյան էր:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստում:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: