Դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել և տեղում մահացել 1994թ. ծնված Րաֆֆի Լևոնի Մարաշլյանը:
Արևմտյան լրատվամիջոցները լուրեր են տարածել այն մասին, որ երգչուհի Ռիհաննան երեխայի է սպասում:
Կիպրոսի ֆինանսական ճգնաժամից հետո «Սբերբանկ»-ում միջոցների ներհոսք է նկատվում։ Այս մասին հայտարարել է բանկի վարչության անդամ, ընկերության փոխնախագահ Ալեքսանդր Բազարովը՝ ելույթ ունենալով «Ռուսաստան 2013» համաժողովում։
Աստղերն իրենց ունեցվածքը կուտակել են ոչ միայն երաժշտական արվեստի շնորհիվ, այլև զանազան ապրանքանիշների գովազդային հոլովակներում նկարահանվելով:
Նրա համոզմամբ՝ ժողովուրդը միգուցե թերագնահատում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի՝ այս ընթացքում շարժման միջոցով կատարած աշխատանքը, և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ընդդիմությանը ձեռք մեկնելու ցանկությունը, բայց այս ամենի արդյունքում՝ Հայաստանում ծնվեց քաղաքացիական հասարակություն:
Ես չգնացի, որովհետև այդ հնարավորությունը մեր պետությունը չունի այն ձևով, ինչպես ես էի մտածում, որ կարելի էր այսքան ներդրում անել և առաջխաղացում ապահովել: Օրինակ՝ առաջին տարին՝ այսքան, երկրորդում՝ այսքան: Իմ պատկերացրած հնարավորություններն այսօր մեր երկիրը չունի:
Այդ ինչպե՞ս է, որ Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը առանց վախի զգացումի հնարամիտ լուծում է գտնում խնայողություն կատարելու համար և որպեսզի իր աշխատակիցներին ամառային արձակուրդներին ավելորդ գումար չվճարի, հունիս ամսին մարդկանց հեռացնում է աշխատանքից, իսկ երբ սկսվում է ուսումնական շրջանը, սեպտեմբերից կրկին գրանցում է որպես աշխատողներ:
Գիտես, հարցնում են, թե ո՞րն է մեր ազգի նպատակը, ո՞ւր ենք գնում: Ok, քանի՞ հատ «Ջիփ» պետք է առնեք, կիսվեք: Մտքով ապրեք: Այն ժամանակ ասում էի, որովհետև տեսնում էի, որ երիտասարդների աչքը դուրս է նայում:
Այսօր՝ ապրիլի 19-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Ոստիկանության Չարբախի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Աերացիա թաղամասի 1/1 Ա շենքի բակում կնոջ դի կա:
Ամերիկյան «Forbes» ամսագիրը հրապարակել է վերջին 13 տարիների ընթացքում աուկցիոններում ամենաթանկ գնով վաճառված 10 հագուստների ցանկը:
Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով՝ որոշում եմ.
Դրանք մատչելի կլինեն և հասանելի կլինեն առաջիկա ամիսներին:
Մինչ դեպքի վայր կժամանեին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշի 2-րդ դասակի աշխատակիցները, «Bentley»-ի վարորդը փորձում էր հեռանալ վթարի վայրից:
Լեհաստանի ֆինանսների նախարար Միկոլայ Բուձանովսկին պաշտոնանկ է արվել, քանի որ վարչապետ Դոնալդ Տուսկին տեղյակ չի պահել «Գազպրոմի» և լեհական PGNiG պետական ընկերության միջև ստորագրված հուշագրի մասին։ Այս մասին գրում է Gazeta Prawna թերթը։
Inhon ընկերությունը թողարկել է մինչ այժմ ստեղծված ամենաբարակ, ամենաթեթև և միևնույն ժամանակ հզոր նոութբուքը: Նոր սարքավորումը կոչվում է Blade 13 Carbon: Այն կշռում է ընդամենը 870 գրամ, իսկ սարքավորման լայնությունը կազմում է 10.7 մմ:
«Ոչ լեգիտիմ իշխանության նշանակած վարչապետի հարցի քննարկմանը գնանք, որ ի՞նչ անենք»,- ասել է Արամ Մանուկյանը։
Շենքերի բակում մանուկների համար կառուցված կարուսելներով պուրակը ոչնչացվել է և փոխարենը՝ գարեջրի խանութ է կառուցվել: Խանութի սեփականատերը բնակիչների բողոքներն անտարբերության է մատնում, քանի որ նա ունի Երևանի քաղաքապետարանի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարության «դաբրոն»:
Ես ձեզ հետ միասին այլևս չեմ սպասելու հինգ տարի: Մենք պարտավոր ենք մեր հաղթանակն իրագործել ավելի շուտ: Մեր ապագան չենք հետաձգելու հինգ տարի: Մենք պետք է լինենք անկեղծ, ազնիվ, սեփական ուժերին վստահ:
Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է ռուսաստանյան «ԷԿՍԱՐ» ապահովագրական գործակալության գլխավոր տնօրեն Պյոտր Ֆրադկովին: Վերջինս ներկայացրել է իր գլխավորած գործակալության գործունեությունը՝ նշելով, որ այն զբաղվում է արտահանմանն ուղղված վարկավորման ապահովագրությամբ և ներդրումներով:
Ըստ «ՀայՌուսգազարդ»-ի հաղորդագրության, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նակչության կողմից սպառված բնական գազի ծավալները նախորդ տարվա համեմատ նվազել են 13,6%-ով՝ կազմելով 229.5 մլն խմ։ Կամ մարդիկ սկսել են քիչ սպառել, կամ նվազել է այդ սպառող մարդկանց քանակը։
«Դվին կոնցեռն» ՓԲԸ-ին պատկանող կիսակառույց շինությունում, որը 2006 թվականից չի շահագործվում, թրթուրավոր կռունկի սլաքը թեքվել է և իրենից վտանգ է ներկայացնում:
Մի քանի ամիս ընդդիմադիր շարժումը ղեկավարած Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ապրիլի 9-ին իր համակիրների հետ միասին Ազատության հրապարակում կարդացել էր «Նոր Հայաստանի» երդումը, այսօր` համաժողովի ավարտին, կարդաց մի փաստաթուղթ, որը վերնագրված էր ««Նոր Հայաստան» շարժման հռչակագիրը»:
Ապրիլի 19-ին Երևանում մեկնարկեց «Ներդաշնակեցում և ճամփորդության ու զբոսաշրջության վերաբերյալ եվրոպական օրենսդրության առանցքային հայեցակետեր. դասեր Հայաստանի համար» խորագրով երկօրյա միջազգային համաժողովը:
Մեր հարցին, թե չե՞ք վիրավորվել Լևոն Տեր-Պետրոսյանի վերոնշյալ գնահատականներից, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ոչ, ոչ: Ինձ վիավորողին ես բարևում եմ: Իրեն էլ բարևեցի: Բարև բոլորին»:
«Պարի Սեն-Ժերմենի» կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը կդառնա բրիտանական մեդիա-հսկաներից մեկի՝ Sky Sports-ի դեսպանը:
168.am-ը Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքվեց՝ արդյոք ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի բացակայությունը համաժողովին ենթադրո՞ւմ է, որ քաղաքական այս ուժերը չեն միանալու հռչակագրին, ինչին ի պատասխան նա նշեց.
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող թեկնածուներից շատերը բանավիճելու պատրաստակամություն են հայտնում միմյանց հետ, իսկ օրերս բանավեճի հրապարակային տարբերակ ՀՅԴ-ի կողմից առաջարկվեց ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանին:
Աշխատասենյակում Գարիկ Մելիքսեթյանը ծեծի է ենթարկել 60-ամյա Արտակ Հակոբյանին, վերցրել անձնագիրը, բջջային հեռախոսը, դրամապանակը` 32 000 ռուբլի գումարով ու մյուս անձնական իրերը, ահաբեկել` ասելով, որ ոչ մի տեղ չպատմի կատարվածի մասին ու դուրս հրավիրել հյուպատոսարանից:
Forbes-ի կողմից հրապարակվող 2000 խոշորագույն ընկերությունների վարկանիշային աղյուսակը (Forbes Global 2000) գլխավորում են չինաստանյան երկու ընկերություններ՝ Industrial & Commercial Bank of China (ICBC) բանկը և China Construction Bank բանկը։
Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանի նախկին վարորդ Հմայակ Միքայելյանը դատապարտվել է 4 տարի ազատազրկման` միաժամանակ 3 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: