Վահագն Խաչատրյան. Չեմ ուզում ասել, որ այնպիսի մարդ եմ, որից վախենում է

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող թեկնածուներից շատերը բանավիճելու պատրաստակամություն են հայտնում միմյանց հետ, իսկ օրերս բանավեճի հրապարակային տարբերակ ՀՅԴ-ի կողմից առաջարկվեց ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանին:

168.am-ի հետ զրույցում, ի պատասխան այն հարցին, թե ցանկություն չունե՞ք բանավիճել Տարոն Մարգարյանի հետ, ՀԱԿ կուսակցության ավագանու թեկնածու Վահագն Խաչատրյանն ասաց. «Ես վաղուց եմ հրավիրել նրան բանավեճի: Համենայնդեպս, նրա պատասխան արձագանքի մասին ես չեմ լսել: Վլադիմիր Կարապետյանը մի շաբաթ առաջ մեր անունից հայտարարեց, ես տվել էի նաև իմ համաձայնությունը, որ Տարոն Մարգարյանին հրավիրենք բանավեճի: Ցանկացած պահի մենք կարող ենք բանավիճել իր հետ: Թաքցնելու ոչ մի բան չունենք, ներկայանալու խնդիր էլ չունենք»:

Հարցին, թե՝ ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ Հանրապետական քաղաքապետը չի արձագանքում բանավեճի հրավերներին, Վ. Խաչատրյանը պատասխանեց. «Չեմ ուզում ասել, որ այնպիսի մարդ եմ, որից վախենում է: Չգիտեմ՝ ինչո՞ւ չի արձագանքում: Գուցե իրե՞ն հարցնեք»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930