
Մամիկոնյանց փողոցում կռունկը թեքվել է և վտանգ է ներկայացնում

Ապրիլի 19-ին, ժամը 18.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 36/6 շենքի մոտակայքում վերամբարձ կռունկը թեքվել է, առկա է ընկնելու վտանգ:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Տեղում պարզվել է, որ «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ին պատկանող կիսակառույց շինությունում, որը 2006 թվականից չի շահագործվում, թրթուրավոր կռունկի սլաքը թեքվել է և իրենից վտանգ է ներկայացնում:
Դեպքի մասին տեղյակ են պահվել ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, «Տեխանվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Երևանի ծառայության, ՃԿԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակիցները:
Ըստ «Տեխանվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Երևանի ծառայության փորձագետի՝ նշված կռունկը «Տեխանվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ռեեստրում գրանցված չէ և փորձաքննություն չի անցել: