
Հայտնաբերվել է կնոջ դի

Այսօր՝ ապրիլի 19-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Ոստիկանության Չարբախի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Աերացիա թաղամասի 1/1 Ա շենքի բակում կնոջ դի կա: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենք են ժամանել Ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Նիկոլայ Օհանյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածը նույն շենքի 5-րդ հարկի բնակիչ 62-ամյա Լ. Ս.-ն էր և, ըստ հարևանների պատմածի, կինն ինքնասպան է եղել՝ բարձրությունից իրենց ցած նետելով:
Արդեն դեպքի վայր են ժամանում Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ-փորձագետը, ինչպես նաև դատական բժիշկը: