«Մենք չենք ճանաչում նոր վարչակազմի իշխանությունը». «Նոր Հայաստան» շարժման հռչակագիրը (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Անի պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած քաղաքացիական ազգային համաժողովը, որտեղ հռչակվեց «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժման հիմնադրման մասին:
Մի քանի ամիս ընդդիմադիր շարժումը ղեկավարած Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ապրիլի 9-ին իր համակիրների հետ միասին Ազատության հրապարակում կարդացել էր «Նոր Հայաստանի» երդումը, այսօր` համաժողովի ավարտին, կարդաց մի փաստաթուղթ, որը վերնագրված էր ««Նոր Հայաստան» շարժման հռչակագիրը»: Ինչպես ինքը մեկնաբանեց, այս հռչակագիրը լինելու է մեկնարկ, և դրանից պետք է բխեն մարզային այցերը, քննարկումները, բանավեճերը և շարժման հետագա պայքարը:
«Մենք` ՀՀ քաղաքացիներս, սույնով մերժում ենք գործող իշխանակարգը, որը քաղաքական դավադրություն նյութեց 2013 թ. փետրվարի 18-ին` կեղծելով ժողովրդի կամքը և բռնի ձևով զավթելով մեր Հանրապետության նախագահությունը: Մենք չենք ճանաչում նոր վարչակազմի իշխանությունը և այսօր հավաքվել` ուղենշելով միասնական այս գործընթացի սկզբունքները, որը կհանգեցնի նրա ինքնահրաժարմանը, այնուհետև` մեր ազգային վերածննդի կենսակոչմանը: Իշխանությունը ժողովրդին վերադարձնելու մեր ծրագիրը մշակելու և իրականացնելու գործում ամբողջապես լիազորված ենք ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածով, ինչպես և մեր անօտարելի ազտատության առավել բարձրյալ աղբյուրները
19 ապրիլի, 2013 թվական, Երևան»,- գրված է հռչակագրում:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում :