Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին. Ինձ վիրավորողին ես բարևում եմ

Ապրիլի 13-ին տեղի ունեցած ՀԱԿ կուսակցության համագումարում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ անդրադառնալով այն մեղադրանքներին, թե ինչո՞ւ ինքն ապրիլի 9-ին չի միացել Րաֆֆի Հովհաննիսյանի բողոքի ակցիային, ասել էր. «Կներեք՝ շատ մոդայիկ հարց կա, որը շրջանառության մեջ է դրել մեր հարգարժան Սերժ Սարգսյանը՝ միանայի՝ ի՞նչ անեի, միանայի, որ գնայի Վովա Գասպարյանի հետ աղոթեի՞: Կներեք՝ Վովայի հետ աղոթելը իմ մանկության երազանքը չի եղել»:

Այս առնչությամբ 168.am-ը Րաֆֆի Հովհաննիսյանից այսօր հետաքրքրվեց՝ արդյոք առաջին նախագահի ելույթում հնչեցված գնահատականներն իր հասցեին ուղղված քննադատությո՞ւն էր, ինչպես պնդում են իր կուսակիցները:

Ի պատասխան Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Ես չեմ մեկնաբանում առաջին նախագահին: Բայց փաստորեն հանուն արդարության պետք է ասեմ, որ Հայաստանի ոստիկանապետը որոշեց հենց ինձ հետ աղոթել: Ես այդ օրը ժամը 6-ին հայտարարեցի, որ Բաղրամյանով գնալու ենք Ծիծեռնակաբերդ մոմավառության, հայրենիքի համար աղոթք ասելու ու ինքը մեզ միացավ»:

Մեր հարցին, թե չե՞ք վիրավորվել Լևոն Տեր-Պետրոսյանի վերոնշյալ գնահատականներից,  Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ոչ, ոչ: Ինձ վիրավորողին ես բարևում եմ: Իրեն էլ բարևեցի: Բարև բոլորին»:

Կարդացեք նաև

Տեսանյութը՝ այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս