
Դևիդ Բեքհեմը՝ Sky Sports-ի դեսպան

«Պարի Սեն-Ժերմենի» կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը կդառնա բրիտանական մեդիա-հսկաներից մեկի՝ Sky Sports-ի դեսպանը:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Sky-ում աշխատելու 5 տարվա ընթացքում Բեքհեմը կվաստակի 20 մլն ֆունտ: Ֆուտբոլիստի պարտականությունը հիմնականում կլինի հեռուստաընկերության «Կյանքը սպորտի համար» գովազդային նախագծին մասնակցելը:
Աղբյուրի համաձայն, այդ քայլին Sky-ը գնացել է մրցակցային պայմանների թելադրանքով, քանի որ BT Sport հեռուստաընկերությունն օրեր առաջ նմանատիպ պայմանագիր է ստորագրել «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարթ Բեյլի հետ, ինչին էլ Sky Sports-ը պատասխանել է՝ համաձայնության գալով Բեքհեմի հետ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը