Աշխարհի ամենաբարակ և ամենաթեթև նոութբուքը (լուսանկարներ)
Inhon ընկերությունը թողարկել է մինչ այժմ ստեղծված ամենաբարակ, ամենաթեթև և միևնույն ժամանակ հզոր նոութբուքը: Նոր սարքավորումը կոչվում է Blade 13 Carbon: Այն կշռում է ընդամենը 870 գրամ, իսկ սարքավորման լայնությունը կազմում է 10.7 մմ: Այս մասին գրում է computerra.ru-ն:
Նշվում է, որ սարքավորման տեխնիկական բնութագիրները բավական ազդեցիկ են. այն ունի Intel Core i5 կամ i7 պրոցեսոր, բավական բարձր կետայնությամբ էկրան, 4 գեգաբայթ օպերատիվ հիշողություն և այլն:
Նոութբուքը կարժենա ոչ շատ թանկ, որքան կարող էր լինել. այն կարժենա 1350 դոլար: Սարքավորումը վաճառքի կհանվի հունիս ամսին։
Նշենք, որ նախկինում աշխարհի ամենաբարակ և ամենաթեթև նոութբուքը շատերը համարում էին Apple MacBook Air-ը, ինչն այլևս այդպես չէ։