Բաժիններ՝

Windows-ի հիման վրա պատրաստված փոքր պլանշետները շուտով կհայտնվեն խանութներում

Որոշ ժամանակ առաջ լուրեր էին տարածվել այն մասին, թե Microsoft ընկերությունը Windows 8 և RT-ի հիման վրա պլանշետային համակարգիչներ է պատրաստում, և որոնք  արդեն գոյություն ունեցողներից ավելի փոքր կլինեն: Ահա ընկերությունն այդ մասին հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:

Microsoft ընկերության ֆինանսական տնօրենը ընկերության եռամսյակային արդյունքների հաշվետվությունը ներկայացնելիս՝ ասել է, որ ընկերությունը սերտորեն համագործակցում է գործընկերների հետ՝ Windows-ի հիման վրա փոքր սենսորային սարքավորումներ ստեղծելու ուղղությամբ: Նրա խոսքով, դրանք մատչելի կլինեն և հասանելի կլինեն առաջիկա ամիսներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930