ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» մերժել են Սերժ Սարգսյանի հրավերը
ՀԱԿ խմբակցությունը մերժել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման նախագահական ապարատի հրավերքը։ Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրել է խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։
Նա ասել է, որ հրավերքն արվել է Լևոն Զուրաբյանին, սակայն խմբակցությունը, հրավերքը քննարկելով, մերժել է այն։ «Ոչ լեգիտիմ իշխանության նշանակած վարչապետի հարցի քննարկմանը գնանք, որ ի՞նչ անենք»,- ասել է Արամ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահական գրասենյակը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ «Ի կատարումն Սահմանադրության պահանջների՝ Սերժ Սարգսյանը, այսօր շարունակել է խորհրդակցությունները ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների հետ՝ ՀՀ վարչապետի նշանակման նպատակով:
Նա ընդունել է «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին: Մինչ այս, նույն նպատակով Սերժ Սարգսյանը «Հանրապետական»-ից (ՀՀԿ) բացի, նման խորհրդակցություններ է ունեցել նաև «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց Երկիր» խմբակցությունների ղեկավարների հետ»:
«Ժառանգությունը» եւս հրաժարվել է։