Բաժիններ՝

Ահազանգ. Արաբկիրում ոչնչացվում է մանկական պուրակը

168.am-ին են դիմել Արաբկիր վարչական շրջանի մի խումբ շենքերի բնակիչներ: 2007թ. շենքերի բակում մանուկների համար կառուցված կարուսելներով պուրակը ոչնչացվել է և փոխարենը՝ գարեջրի խանութ է կառուցվել:

Ըստ բնակիչների՝ խանութի սեփականատերը բնակիչների բողոքներն անտարբերության է մատնում, քանի որ նա ունի Երևանի քաղաքապետարանի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարության «դաբրոն»:

Բնակիչները խնդրում են մեզ հրապարակել իրենց բողոք-նամակը՝ կոչ անելով քաղաքային իշխանություններին՝ կանխել պուրակի ոչնչացումը: Բնակիչների նամակում մասնավորապես ասվում է. «Հարգելի խմբագրություն, Ձեզ են դիմում Արաբկիր համայնքի Հրաչյա Քոչար 18, 20, 22, 24, Սունդուկյան փողոցի 19, 17, 21, 23, 27, 25, 29 շենքերի  բնակիչները: 2007թ. Հրաչյա Քոչար 18 և 20 շենքերի արանքում Արաբկիրի թաղապետարանի կողմից կառուցվեց գեղեցիկ մանկական պուրակ` մանկական կարուսելներով: Ամիսներ անց պուրակի մի փոքր հատվածը մի քանի ժամվա ընթացքում վերածվեց գարեջրի կենտրոնացված խանութի:

Բնակիչները, երբ ըմբոստացան, խանութի տարածքի տերը բացատրեց, որ տարածքն իր սեփականությունն է. «Ի՞նչ թաղապետարան, ի՞նչ բան, ինչ անում եմ՝ իմ հաշվին եմ անում»: Դեկտեմբերի 29-ին մի նոր անակնկալ եկավ մեր պուրակի գլխին. այդ գարեջրի խանութի վրա մի գիշերվա ընթացքում կառուցվեց երկրորդ հարկը: Եվ այդ ամենը տեղի է ունենում Արաբկիրի թաղապետարանի թողտվությամբ: Ապրիլի 15-ին վերջնականապես ավերվեց մեր պուրակը և հարակից բակը: Վերացվեցին մանկական կարուսելները, պուրակի մի հատվածի հաշվին կառուցվեց աստիճանավանդակ: Բազմիցս զանգել ենք Արաբկիրի թաղապետարանի թեժ գծին, բայց՝ ապարդյուն: Խնդրում ենք անհապաղ օգնել մեր երեխաներին` չզրկելով նրանց այդ պուրակից»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս