Բաժիններ՝

Փողերը Կիպրոսի բանկերից հոսում են ռուսաստանյան «Սբերբանկ»

Կիպրոսի ֆինանսական ճգնաժամից հետո «Սբերբանկ»-ում միջոցների ներհոսք է նկատվում։ Այս մասին հայտարարել է բանկի վարչության անդամ, ընկերության փոխնախագահ Ալեքսանդր Բազարովը՝ ելույթ ունենալով «Ռուսաստան 2013» համաժողովում։

 

Բազարովն անընդունելի է համարել Կիպրոսի իշխանությունների՝ հաճախորդների ավանդների մի մասը գանձելու որոշումը։ «Դա ոչ թե բանկերի սնանկություն էր, այլ ինչ-որ տարօրինակ պրոցեդուրա։ Բնականաբար, հաճախորդների վրա դա չափազանց բացասաբար է ազդում։ Մենք արդեն տեսնում ենք հաճախորդների հոսք դեպի «Սբերբանկ»՝ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանում»,- ասել է նա։

 

«Ներհոսքի մասշտաբները մենք այս պահին չենք կարող նշել։ Խոսքը գնում է հարյուրավոր միլիոն դոլարների մասին։ Սակայն առաջիկայում կարող է խոսք գնալ ավելի խոշոր գումարների մասին»,- ասել է Բազարովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930