Վերջին շրջանում արևմտյան լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Քիմ Քարդաշյանն իրականում հղի չէ: Ըստ այդ լուրերի՝ նրա և ռեփեր Քայնե Ուսթի ապագա երեխային լույս աշխարհ էր բերելու սուրոգաթ մայրը:
Խաղալիքները, որոնք նախատեսված են երեխաներին ուրախություն պարգևելու համար, երբեմն կարող են հակառակ ազդեցություն ունենալ՝ վնաս պատճառել առողջությանը։
Եթե «Հյուսիսային» համալսարանի մի խումբ աշխատակիցներ գտնում են, որ իրենց իրավունքները խախտվել են, կարող են դիմել դատարան:
Հեռուստահաղորդավար Նվեր Մնացականյանի հարազատ եղբայր Ռուբեն Մնացականյանին առաջադրված մեղադրանքով նախաքննությունը դեռ շարունակվում է:
«Նորքի 1-ին զանգվածում, Նանսենի փողոցի մոտակայքի շենքերից մեկում «Բարև Երևան» դաշինքի ակտիվիստները բուկլետներ բաժանելիս հանդիպել են մի բոսյակի` ոստիկանության համակարգում աշխատող, ով գլուխ է գովացել, որ ապրիլի 9-ին խաղաղ ժողովրդի ու մասնավորապես Արմեն Մարտիրոսյանի դեմ ուժ կիրառողներից մեկն է եղել»,- գրել է Ս.Սաֆարյանը
«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Իտալիայի առաջնության 33-րդ տուրում «Յուվենտուսի» հետ կայանալիք հանդիպման մասին։
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ, 21-ամյա Համլետ Իսաջանյանը։
2013թ. առաջին եռամսյակի ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից սպասարկվող տարածքում արձանագրվել է զենք-զինամթերք հայտնաբերելու ութ դեպք:
Պարզվել էր, որ ապրիլի 11-ին 1969 թ. ծնված Սամվել Ա.-ն իր տան բանալին վստահել էր իր ծանոթ Մովսես Մ.-ին, որն էլ, օգտվելով տանտիրոջ բացակայությունից, ընկերոջ` Նարեկ Ա.-ի և ոմն Հրաչի հետ նշված բնակարանից գողացել էին Կայսրական Ռուսաստանի ժամանակահատվածի 5 ռուբլի անվանական արժողության թղթադրամ, 1923 թվականի վրացական լարի և հագուստ` պատճառելով 160.000 դրամի նյութական վնաս:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հանդես է եկել ռուսաստանյան Առաջին ալիքի «Умники и умницы» հաղորդաշարում, որի ընթացքում պատմել է իր աշխատանքի մասին։
Ապրիլի 20-ին, ժամը 14.53-ին «1-03» ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նշաններով Վանաձորի թիվ 1 ԲԿ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքի թիվ 10 շենքի 4-րդ բնակարանի բնակիչ՝ 2008 թ. ծնված Հունան Աթաբեկյանը, ում առողջական վիճակը բժիշկները գնահատվել են միջին ծանրության:
Ապրիլի 20-ին, ժամը 15.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան-Մարգարյան խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Ապրիլի 22-ից 26-ը Ստրասբուրգում գումարվելիք Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի առաջին օրվա օրակարգային վերջին հարցը Հայաստանում փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների դիտարկման արդյունքների վերաբերյալ զեկույցն է:
«Րաֆֆին արտակարգ տղա էր»,- շենքի մուտքից դեպի բակ տանող ճանապարհին նայելով` ասում էին նրանք: Ընկերների ասելով` Րաֆֆին որևէ խնդիր կամ տարաձայնություն չէր ունեցել զինվորների շրջանում: Նրանց փոխանցմամբ` իրենք 10-12 օր առաջ էին խոսել Րաֆֆիի հետ և որևէ արտառոց բան չէին նկատել նրա մոտ:
Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ, 1961 թ. ծնված Արմեն Կաբալյանը ապրիլի 18-ին, ժամը 17.20-ի սահմաններում, դատարանի մեկուսարանից դիմել է փախուստի:
«Գազի գնի թանկացումն անխուսափելի է: Ես հեծանիվ հնարելու մտադրություն չունեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ սպառողների ասոցիացիա ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը
«Օրինաց երկիրը» կոալիցիայի անդամ է այնքանով, ինչքանով: Իհրակե, պարզ է, որ «Օրինաց երկիրը» սահմանափակ հնարավորություն ունի նույն այդ կոալիցիայի ներսում, դրանում ոչ մեկը, կարծում եմ, նոր բան չի կարող ասել:
«Երբ մարդուն ասում ես` դու սուտ ես խոսում և մասնագիտական տեսանկյունից խիստ անհեթեթ մտքեր ես արտահայտում և նա խուսափում է մասնագիտական հարթության վրա քննարկել, դա խոսում է նրա ինքնասիրության մասին»,- ասել է Թ. Մանասերյանը:
Պատահարի հետևանքով «ԲՄՎ»-ի վարորդ Իդիս Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 05.30-ին, գիտակցության չգալով, մահացել է, իսկ ուղևորը՝ 1987 թ. ծնված Աշոտ Գրիգորյանը, մահացել է պատահարի վայրում:
ՊԲ օպերատիվ տվյալներով՝ ապրիլի 14-ից 20-ն ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ:
Ապրիլի 18-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Զովունի գյուղում գտնվող հյուրանոցի սենյակներից մեկից գողացել են մի կնոջ ոսկյա թևնոցը, 2 մատանին` ադամանդյա քարերով, և ոսկյա վզնոցը՝ խաչով՝ պատճառելով 2.000.000 դրամի նյութական վնաս:
Ապրիլի 20-ին, ժամը 12.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը11.05-ին տարբեր աստիճանի այրվածքներով Գյումրի քաղաքի ԲԿ է տեղափոխվել Արթիկ քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 21/1 տան բնակիչ՝ 1978 թ. ծնված Ա. Վարակյանը:Նախնական տվյալներով տուժածը այրվածքները ստացել է Արթիկ քաղաքի գերեզմանատանը խնկամանում կրակ անելուց:
Ապրիլի 23-ին Հայաստան է ժամանում Օրենբուրգի Մենեջմենթի պետական համալսարանի ռեկտոր Օլեգ Սվիրիդովի ղեկավարած պատվիրակությունը: Նախատեսվում է, որ Սվիրիդովը պետք է Հայաստանի կառավարության հետ պայմանագիր ստորագրի իր ղեկավարած բուհի մասնաճյուղը Հայաստանում հիմնելու մասին:
«Կոնգրես» հյուրանոցում մեկնարկած «Նոր Հայաստան» կուսակցության երկրորդ արտահերթ համագումարի առաջին հարցը՝ միավորումը «Օրինաց երկիր» կուսակցությանը, որոշվեց ընդամենը 10 րոպեի ընթացքում, իսկ երկրորդ հարցի քննարկումը՝ կուսակցության գրանցումն Արդարադատության նախարարությունում, համարվեց անիմաստ:
Ժամը 10։00-ի սահմաններում Վարդաշեն 2-րդ փողոցի բնակիչ, 21-ամյա Համբարձում Տաբակյանը, վարելով Volkswagen Golf մակնիշի 31 ԼV 532 համարանիշի ավտոմեքեան, Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-հատվածում վրաերթի է ենթարկել Արարատի մարզի Նոր Խարբերդ 5-րդ փողոցի բնակիչ Էմին Խչոյանին։
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է պայմանագրի ավարտից հետո բանակցել սեփականատիրոջ հետ` քանդակի հատվածում պարիսպը հետ տանելու և քանդակի անվտանգությունն ապահովելու երաշխիքով` վերջինս տեսանելի դարձնելու շուրջ:
Ըստ ՊԵԿ-ի՝ 2012թ. օգոստոսի 2-ին Վ.Պողոսյանը նախապես ձեռք է բերել սննդային էթիլ սպիրտ, այն ջրով բացել և «Символ России», «Знатная» և «Национальная валюта класик» տեսակի օղիների տարաների մեջ շշալցրել իր բնակարանում պատրաստած կեղծ օղին: Իսկ շշերի բկանցքերը փակել է իր կողմից նախապես ձեռք բերված թիթեղյա պտուտակաձև կափարիչներով:
Բացի այդ, դա հնարավորություն կտա ուղիղ առաքումներ սկսել Աֆրիկայից Ռուսաստան, ինչը զգալիորեն կկրճատի արտադրանքի մատակարարման ժամկետը:
Այսօր ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնի առաջ հավաքվել էին բանակում մահացած զինվորների մայրերը: Վերջիններս պնդում էին, որ նախագահ Սերժ Սարգսյանին նամակներ հանձնելուց հետո իրենց երեխաների գործով քննությունը ոչ մի քայլ առաջ չի գնացել:
«Կոնգրես» հյուրանոցում մեկնարկեց «Նոր Հայաստան» կուսակցության երկրորդ արտահերթ համագումարը, որի օրակարգում երկու հարց էր ընդգրկված՝ կուսակցության միավորումը «Օրինաց երկիր» կուսակցության հետ և կուսակցության գրանցումը Արդարադատության նախարարությունում, քանի որ մեկ անգամ ԱՆ-ն արդեն մերժել է գրանցումը: