Բաժիններ՝

Լեհաստանի ֆինանսների նախարարին պաշտոնանկ են արել ռուսաստանյան գազամուղի պատճառով

Լեհաստանի ֆինանսների նախարար Միկոլայ Բուձանովսկին պաշտոնանկ է արվել, քանի որ վարչապետ Դոնալդ Տուսկին տեղյակ չի պահել «Գազպրոմի» և լեհական PGNiG պետական ընկերության միջև ստորագրված հուշագրի մասին։ Այս մասին գրում է Gazeta Prawna թերթը։

Ֆինանսների նոր նախարար է նշանակվել Բուձանովսկու նախկին տեղակալ Վլոձիմեջ Կարպինսկին։

Ըստ Ֆրանս-Պրես գործակալության, Տուսկը նշել է, որ կադրային փոփոխությունները նպատակ ունեն վերականգնել հսկողությունը առանցքային պետական ընկերությունների նկատմամբ։

Փոխըմբռնման հուշագիրը, որը ստորագրվել է ապրիլի 5-ին, վերաբերում է Յամալ-Եվրոպա գազատարի երկրորդ մասի շինարարությանը՝ տարեկան 15 միլիարդ խմ հզորությամբ։ Գազատարի ճյուղը պետք է անցնի Լեհաստանի տարածքով՝ հասնելով Սլովակիա և Հունգարիա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930