Երևան-Սևան ավտոմայրուղում բախվել են «Bentley»-ն և «ГАЗ 24»-ը (լուսանկարներ)

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում բախվել են Երևանի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկի 1-ին թաղամասի 2-րդ հատվածի բնակիչ 33-ամյա Վարդան Համբարձումյանի վարած «Bentley» մակնիշի՝ 33 LV 511 համարանիշի և Երևանի Արցախի փողոցի 8 Ա շենքի բնակիչ, 46-ամյա Մինաս Մարգարյանի վարած «ГАЗ 24» մակնիշի՝ 33 ՏՏ 540 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքվ «ГАЗ 24»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել բաժանարար հատվածում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախատաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել և մինչ դեպքի վայր կժամանեին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշի 2-րդ դասակի աշխատակիցները, «Bentley»-ի վարորդը փորձում էր հեռանալ վթարի վայրից:

CmZbKCCP6cDc5YlO2107_tn

fy7ehpJl3PFvxUbS9Coe_tn

vGUQykJAMjpyfUEaNPBP_tn

 

Տեսանյութեր

Լրահոս