Պրն. Աշոտյան, ինչո՞ւ են Հյուսիսային համալսարանի մի խումբ աշխատակիցների՝ արձակուրդային չտալու համար, հեռացնում աշխատանքից
ԲՀԿ-ական Ալբերտ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում՝ դիմելով ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, գրել է.
«Հարգելի ՀՀ ԿԳ նախարար պրն. Աշոտյան. խոսում էիք հակակոռուպցիայից, ակնարկում, որ կրթական ոլորտում ձեզ «յանմ» հաջողվում է դրական ընթացք, առաջխաղացում մտցնել հակակոռուպցիայի հետ կապված, բայց ես ոնց հետևություն եմ անում դուք դա հասկանում եք կոռուպվիայի առաջխաղացումով:
Պահանջում եմ, որպեսզի բացատրություն տաք որպես տվյալ ոլորտի առաջին պատասխանատու, թե ինչո՞ւ են Հյուսիսային համալսարանի մի խումբ աշխատակիցների՝ արձակուրդային չտալու համար, հեռացնում աշխատանքից: Թե այդ ինչպե՞ս է, որ Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը առանց վախի զգացումի հնարամիտ լուծում է գտնում խնայողություն կատարելու համար և որպեսզի իր աշխատակիցներին ամառային արձակուրդներին ավելորդ գումար չվճարի, հունիս ամսին մարդկանց հեռացնում է աշխատանքից, իսկ երբ սկսվում է ուսումնական շրջանը, սեպտեմբերից կրկին գրանցում է որպես աշխատողներ:
Եթե պետք է փաստաթղթեր էլ կարող եմ ներկայացնել, եթե հաստատ խնդրին լուծում տալու ցանկություն կունենաք: Չնայաց ինչպես իմ նախորդ գրառումներից հասկացա, դուք ի վիճակի չեք անգամ ձեր ոլորտում խնդիր լուծել և տարբեր հնարքներով խուսափում եք պատասխան տալուց»: