Բաժիններ՝

Բեյոնսեն և Ջեյզին ճանաչվել են աշխարհի ամենահարուստ զույգ

«International Business Times» ամասագիրը երգիչներ Բեյոնսեին և Ջեյ Զիին ճանաչել է աշխարհի ամենահարուստ զույգ: Ամսագրի տվյալներով՝ վերջիններիս ընդհանուր եկամուտը 1 միլիարդ դոլար է կազմել:

Աստղերն իրենց ունեցվածքը կուտակել են ոչ միայն երաժշտական արվեստի շնորհիվ, այլև զանազան ապրանքանիշների գովազդային հոլովակներում նկարահանվելով: Բացի այդ՝ Բեյոնսեն նկարահանվել է նաև մի քանի ֆիլմերում, որոնց արդյունքում մեծ հոնորարներ է ստացել: Աստղային զույգի մեծ եկամուտների մասին են վկայում նաև միմյանց կատարած նվերները: Այսպես, իրենց ամուսնության 5-ամյակին Ջեյ Զին Բեյոնսեին 3 մլն դոլար արժողությամբ կղզի նվիրեց Բահամյան կղզիներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս