Մայիսի 13-ին, ժամը 17.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 38 հասցեի մոտակայքում գտնվող բենզալցակայանում:
Սփյուռքի նախարարությունից զանգահարել և սպառնացել են, որ եթե հանգիստ չթողնի այս ընտանիքին, իր անունը կհրապարակեն` որպես ազգադավ ու անհոգի մի մարդու, ով դժբախտության մեջ հայտնված մարդկանց ուզում է դուրս հանել իր բնակարանից: Պաշտոնյան զգուշացրել է, որ իրեն կարող են զրկել աշխատանքից, և դրա համար որոշել է անանուն բողոքել:
Կիրակի օրը տեղացած կարկուտը ոչնչացրել է Արմավիրի և Արագածոտնի մարզերի մի քանի հազար գյուղացիական տնտեսությունների կողմից մշակվող ցանքատարածություններն ու այգիները:
Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) երկուշաբթի օրը հանցագործության մասին հաղորդումների փաթեթ է ուղարկել Հատուկ քննչական ծառայություն` պահանջելով քրեական գործեր հարուցել, նախաքննություն սկսել Երևանի մի շարք ընտրատեղամասերում իրենց վկայակոչած «հանցագործության փաստերի» առնչությամբ, հայտնաբերել և քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Երկիր մոլորակի բնակչությունը սննդի մեջ պետք է ավելի շատ միջատներ օգտագործի՝ պարենի ոչ բավարար արտադրության արդյունքում հնարավոր դժվարությունները հաղթահարելու համար։
Հայաստանում, պատկերավոր ասած, սեղան-աթոռ չի արտադրվում: Փոխարենը՝ 1000 հոգի խոսում են սեղան-աթոռներից. մեկն ասում է՝ ինչպես է պետք արտադրել, մյուսը՝ ժամանակին ինքն ինչպես էր արտադրում…
168.am-ը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանից հետաքրքրվեց՝ արդյոք երկրորդ նախագահը կմասնակցի՞ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հրավիրված մայիսի 19-ին կայանալիք հավաքին:
Երևանի ավագանու ընտրությունների անցկացումը ևս մի կորսված հնարավորություն էր իշխանությունների համար` ավելի ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու, ժողովրդավարության զարգացման և այս անընդունելի ընտրախախտումներին վերջ տալու համար:
Եթե բանկերի շահույթի մի մասը, որն ուղղում է վերակապիտալիզացիային, ազատվի շահութահարկից, ապա Ռուսաստանի տնտեսությունը լրացուցիչ 1 տրիլիոն ռուբլի կստանա՝ վարկերի տեսքով։
Samsung ընկերությունը հաղորդում է անլար ինտերնետի բնագավառում տեխնոլոգիական ճեղքման մասին։ Ընկերությունը պնդում է, որ իր մասնագետները լուրջ հայտնագործություն են կատարել, որը թույլ կտա ստեղծել 5-րդ սերնդի նոր ցանցեր։
Նոր տեխնոլգիան հնարավորություն կտա բարձր արագությամբ անլար տվյալների փոխանցում իրականացնել: Նոր կապի միջոցով, օրինակ, սմարթֆոնի սեփականատերերը կարող են 3D ֆորմատի ֆիլմեր բեռնել, ինչն այժմ հնարավոր է անել լայնաշերտ ինտերնետային ալիքով:
Ինչպես հայտնի է՝ վաղը Աբովյան քաղաքում տեղի է ունենալու Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողությունը, որին մասնակցելու համար հրավերներ են ուղարկվել ՀՀ երեք նախագահներին:
Ռուսաստանի Роспотребнадзор-ը թույլ չի տվել երկիր ներմուծել 5 տեսակի կոնյակ, որոնք արտադրում է վրացական «Ասկանելի եղբայրներ» ընկերությունը։
Ըստ ՀՀ ոստիկանության՝ հետախուզվողների հայտնաբերումը ոստիկանության առանցքային գործառույթներից է:
Մայիսի 12-ին լրացավ Լևոն Գուլյանի ողբերգական մահվան վեցերորդ տարելիցը։ 2007թ. մայիսի 12-ին Լևոն Գուլյանը որպես վկա կանչվել է ՀՀ ոստիկանություն: Նույն օրը նրա դիակը բազմաթիվ վնասվածքներով հայտնաբերվել էր Ոստիկանության շենքի բակում: Նրա մահվան գործով ոչ ոք մինչ օրս չի ենթարկվել պատասխանատվության։
Կրկեսի նոր շենքի վերջնական նախագիծը, որի հեղինակն է ճարտարապետ Վահագն Վերմիշյանը, օրերս հաստատվել է։ Կրկեսի նոր շենքի արտաքին մի շարք մանրամասներ հին շինությունն են հիշեցնելու։
«Հետքի» լրագրող Անի Հովհաննիսյանի հասցեին հեռախոսով հնչեցված սպառնալիքների դեպքի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, կատարվում են համապատասխան քննչական գործողություներ: Քրեական գործ առայժմ չի հարուցվել:
«Ռեալի» պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն, «Էսպանյոլի» հետ խաղում, սովորականի պես իր տեղն է զբաղեցրել պահեստայինների նստարանին, սակայն նրան հայտնել են, որ սխալ տեղում է:
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախագահ Սերժ Սարգսյանի անունից երեկոյան տրվել է ընդունելություն՝ ի պատիվ Բելառուսի Նախագահի և նրա գլխավորած պատվիրակության:
Մոսկվայի Պրեսնենսկի շրջանի այգիներից մեկից ոստիկանությունը բերման է ենթարկել 11 հոգու, որոնք կասկածվում են զինված կողոպուտ կատարելու մեջ։ Ինչպես հաղորդում է «Интерфакс»-ը, նրանք Հյուսիսային Կովկասի երկրների բնակիչներ են։
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը առաջարկել է վերականգնել հանրապետության բնակիչների մուտքի հնարավորությունը YouTube վիդեոհոսթինգ։
Գիտակցելով, որ ՀՀ-ում գործող համապատասխան դեսպանատներից մուտքի արտոնագիր ձեռք բերելու հնարավորություն չունի՝ նպատակադրվել է արտոնագրերը ձեռք բերել Ուկրաինայում գտնվող Հայաստանի դեսպանատնից` անձնագրերում կեղծիքներ կատարելով ու կեղծված այդ անձնագրերը նույն քաղաքացիներին հետագայում իրացնելով:
Այսօր՝ մայիսի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում 29-ամյա Հարություն Տիրացույանը, վարելով «Opel Astra» մակնիշի՝ 35 SD 055 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին:
«Դեպքը եղել է մի տասը օր առաջ, ոչ թե կերել է ուղղակի հարվածել է, ինքը տարիքով մարդ էր, չեն կարողացել փրկել: Բայց որ ասում են՝«կերել ա», էշը ինչպե՞ս կարող է մարդ ուտի»,- ասել է Վարդենիկի գյուղապետը:
Մեր ամբողջ գործունեությունն ու պայքարը մի կողմից եղել են Հայաստանի խնդիրները, մյուս կողմից՝ մեր սերնդի պատրաստումը: Իհարկե, սերնդափոխություն պետք է լինի, բայց Րաֆֆի Հովհաննիսյանն այս հարցով շուտ պետք է գլխի ընկած լիներ, սա էլ է ուշացած:
Մայիսի 13-ին, ժամը 16.12-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղում բնակիչներից մեկին պատկանող տան պատերը ճաքել են:
Ես այդ հայտարարությունը կորակեի անպարկեշտ, որովհետև ես վստահ եմ, որ Հայաստանում չկա որևէ քաղաքական ուժ, որ իշխանության գալով` անի այն, ինչը պատկերացնում է Գալուստ Սահակյանը:
Մոմավառությունն ու ծիսական արարողակարգերը փոփոխություններ չեն իրականացնում: Իսկ փոփոխությունների կարող են հանգեցնել օրենսդրական նախաձեռնությունները և այլն:
Մայիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 52,432,713 ԱՄՆ դոլար 414.23 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 55,647,451 ԱՄՆ դոլար 415.80 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Հայաստանում մեծ քանակությամբ սողանքային տեղամասեր կան` մոտ 3000, որոնցից 300-ը բավականին ակտիվ են: