Հրդեհ՝ Երևանի բենզալցակայաններից մեկում (լուսանկարներ)

Մայիսի 13-ին, ժամը 17.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 38 հասցեի մոտակայքում գտնվող բենզալցակայանում: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը և հինգ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.15-ին, մարվել՝ 18.25-ին: Գ. Մոսյանին պատկանող բենզալցակայանում այրվել են 200 լ տարողությամբ 4 և 20 լ տարողությամբ 20 հատ վառելիքի տարրաներ:

Հրդեհի հետևանքով 1972 թ. ծնված Գ. Մոսյանը և 1996 թ. ծնված Է. Սահակյանը 2-3-րդ աստիճանի այրվածքներով տեղի ուժերով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, այնուհետև հոսպիտալացվել Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

big_1368458630_DSC_6397 big_1368458636_DSC_6395 big_1368458642_DSC_6392 big_1368458647_DSC_6384 big_1368458718_DSC_6374 big_1368458748_DSC_6364 big_1368460453_DSC_6386 big_1368460461_DSC_6377

Տեսանյութեր

Լրահոս