Բաժիններ՝

Կրկեսի նախագիծը հաստատվել է

Երևանի կրկեսի թատերական կոլեկտիվը Հաղթանակի օրվա առթիվ, մայիսի 9-12-ը կազմակերպած շրջագայության ընթացքում, որը նախաձեռնել էր ՀՀ Պաշտպանության նախարարությունը, ելույթներ է ունեցել Լոռու և Տավուշի մարզերի մեր զինծառայողների համար։

Կրկեսի արտիստները զինվորականների համար նախապատրաստել և ցուցադրել են հատուկ բազմաժանր ծրագիր, որը նվիրված էր Շուշիի ազատագրմանն ու Մեծ հայրենական պատերազմում տարած հաղթանակին։

Քանի դեռ Երևանի կրկեսի շենքը պատրաստ չէ, կոլեկտիվը կանոնավոր արտագնա համերգներ է կազմակերպելու։ Մասնավորապես, կրկեսայինն կոլեկտիվը նախատեսում է ամիսը մեկ անգամ ելույթ ունենալ Առնո Բաբաջանյան համերգասրահում։ Իսկ կրկեսի շենքը, որ կառուցվում է իր հին տեղում, ծրագրված է շահագործման հանձնել մինչև 2014 թ. տարեվերջ։

Կրկեսի նոր շենքի վերջնական նախագիծը, որի հեղինակն է ճարտարապետ Վահագն Վերմիշյանը, օրերս հաստատվել է։ Կրկեսի նոր շենքի արտաքին մի շարք մանրամասներ հին շինությունն են հիշեցնելու։
Սակայն նոր շենքը համապատասխանելու է այդ կարգի կառույցների համար եղած արդի միջազգային չափանիշներին և նախկին 1560 ի փոխարեն ունենալու է 2000 հանդիսատեսի համար նախատեսված նստատեղ, բացի այդ 3 փոխարկվող մանեժ է ունենալու:

Բուն շենքը մոտ 6 մետր ավելի բարձր է լինելու և հագեցած է լինելու ժամանակակից բեմական տեխնիկայով։ Հիշեցնենք, որ Երևանի կրկեսի շենքը որոշվեց քանդել այն բանից հետո, երբ փորձագետները հանգեցին եզրակացության, որ աննպատակահարմար է վերակառուցել եղած հին շինությունը։

Այս մասին հայտնում է Կրկեսի մամլո ծառայությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս