Բաժիններ՝

Մոսկվայում բերման են ենթարկվել 11 կովկասցիներ

Մոսկվայի Պրեսնենսկի շրջանի այգիներից մեկից ոստիկանությունը բերման է ենթարկել 11 հոգու, որոնք կասկածվում են զինված կողոպուտ կատարելու մեջ։ Ինչպես հաղորդում է «Интерфакс»-ը, նրանք Հյուսիսային Կովկասի երկրների բնակիչներ են։

Կասկածյալները տրավմատիկ զենքերով և մահակներով հարձակվել են 3 հոգու վրա և փորձել են սպառնալիքների միջոցով հափշտակել նրանց անձնական իրերը։ Բերման ենթարկելու պահին խմբի մոտից հայտնաբերվել է 3 տրավմատիկ ատրճանակ և մեկ տելեսկոպիկ մահակ։

Դեպքի մասին այ մանրամասներ չեն հաղորդվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս