Մխչյանի բնակչին անհանգստացրել էին փոքր ճաքերը
Մայիսի 13-ին, ժամը 16.12-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղում բնակիչներից մեկին պատկանող տան պատերը ճաքել են:
Ինչպես տեղեկացնում է ԱԻ նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ Մխչյան գյուղի Րաֆֆու փողոցի թիվ 1 տան լոգարանի և ննջասենյակի ընդհանուր պատի ծեփամածիկի վրա առաջացել են փոքր ճաքեր, որոնք իրենցից վտանգ չեն ներկայացնում: