Բաժիններ՝

«Կերեք միջատներ, դրանք շատ են և հարուստ են օգտակար նյութերով». Խորհուրդ է տալիս ՄԱԿ-ը

Երկիր մոլորակի բնակչությունը սննդի մեջ պետք է ավելի շատ միջատներ օգտագործի՝ պարենի ոչ բավարար արտադրության արդյունքում հնարավոր դժվարությունները հաղթահարելու համար։ Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այս մասին նշվում է ՄԱԿ-ի՝ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) և հոլանդական Վահենինգենյան համալսարանի համատեղ հետազոտության մեջ։

«Կերեք միջատներ, դրանք շատ են և հարուստ են պրոտեինով ու հանքային»,— զեկույցի շնորհանդեսի ժամանակ ասել է FAO-ի անտառային տնտեսության դեպարտամենտի ղեկավար Եվա Ուրսուլա Մյուլլերը։ Նա նշել է, որ միջատներով սնվում է մոլորակի բնակչության մեկ երրորդը։

Կազմակերպության կանխատեսումների համաձայն՝ 2030 թվականին Երկրի բնակչության թվաքանակը ներկայիս 7 միլիարդից կհասնի 9 միլիարդ մարդու։ Վտանգ կա, որ բնակչությանը սննդամթերքով մատակարարելու անհրաժեշտությունը կհանգեցնի ջրային ռեսուրսների սպառմանը և անտառների ոչնչացմանը՝ արոտավայրեր հիմնելու նպատակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս