Բաժիններ՝

Նախորդ շաբաթ բանկերը գնել են 52.4 միլիոն դոլար, վաճառել՝ 55.6 միլիոն

Մայիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 52,432,713 ԱՄՆ դոլար 414.23 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 55,647,451 ԱՄՆ դոլար 415.80 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 6,700,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 415.74 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 2,632,396 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 415.63 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 3,197,331 EUR 541.72 դրամ  մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 7,821,379 EUR 545.65 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

 

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 512,942,830 ՌԴ ռուբլի 13.28 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 102,312,759 ՌԴ ռուբլի 13.51 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

 

Ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 39.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 53.3 մլն ԱՄՆ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս