Բաժիններ՝

Samsung-ի մասնագետները կարևոր հայտագործություն են արել 5G ոլորտում

Samsung ընկերությունը հաղորդում է անլար ինտերնետի բնագավառում տեխնոլոգիական ճեղքման մասին։ Ընկերությունը պնդում է, որ իր մասնագետները լուրջ հայտնագործություն են կատարել, որը թույլ կտա  ստեղծել 5-րդ սերնդի նոր ցանցեր։ Այս մասին գրում է Vestifinance.ru կայքը՝ հղում անելով The New York Times-ին։

The New York Times-ը գրել է, որ խոոսքը վերաբերում է միացման արագություններին, որը մի քանի անգամ հարյուր անգամ գերազանցում է 4G տեխնոլոգիաներին։

Կորեացիները հույս ունեն դառնալ այս ոլորտի «առաջամարտիկը»՝ աշխարհին ստիպելով անցնել նոր սերնդի ցանցերին։

Samsung-ը ոչ մի կոնկրետ թիվ չի նշում, սակայն փորձագետները նշում են, որ 5G ինտերնետը թույլ կտա առանց ընդհատումների դիտել բարձր  որակի տեսանյութեր և օգտագործել, այսպես կոչված, «ամպային ծառայությունների» ավելի լայն ընտրանի (ներառյալ խաղերը)։

Չնայած ճեղքմանը, որի մասին խոսում է Samsung-ը, 5G ցանցի արագ տարածումը անիրատեսական է թվում։ Դրա համար անհրաժեշտ են համապատասխան ենթակառուցվածքներ, որոնց ստեղծման համար տարիներ են պետք։ Օրինակ, Եվրամիությունը նախագիծ է հրապարակել, որի համաձայն 5-րդ սերնդի ցանցերի զարգացման համար մինչև 2020 թվականը նախատեսվում է ծախսել  50 միլիարդ եվրո։ Մասնագետները գտնում են, որ 5G շարժական ինտերնետը համաշխարհային ստանդարտ կդառնա լավագույն դեպքում հաջորդ տասնամյակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031