Samsung ընկերությունը 5-րդ սերնդի անլար ինտերնետի փորձարկում է իրականացրել
Հարավկորեական Samsung ընկերությունը հաջողությամբ փորձարկել է անլար տվյալների փոխանցման 5-րդ սերնդի բջջային կապի (5G) հնարավորությունները: Այս մասին տեղեկացնում է «Իտառ Տասսը»
Ըստ ընկերութան, նոր տեխնոլոգիայի միջոցով 2կմ հեռավորության վրա հաջողվել է տվյալները փոխանցել՝ վայրկյանում ավելի քան 1 գիգաբայթ արագությամբ:
Նոր տեխնոլգիան հնարավորություն կտա բարձր արագությամբ անլար տվյալների փոխանցում իրականացնել: Նոր կապի միջոցով, օրինակ, սմարթֆոնի սեփականատերերը կարող են 3D ֆորմատի ֆիլմեր բեռնել, ինչն այժմ հնարավոր է անել լայնաշերտ ինտերնետային ալիքով: Նշվում է, որ 5G-ին իր հնարավորություններով հարյուրավոր անգամներ կգերազանցի 4G-ին:
Նշենք, որ Հարավային կորեայում ներկայումս օգտագործվում է առավել առաջադեմ տվյալների փոխանցման տեխնոլոգիաներ, մասնավորապես անլար ինտերնետ ցանցերի չորրորդ սերնդի (4G) կապ օգտագործում է երկրի բնակչության գրեթե կեսը:
Հարավկորեական Samsung-ը խոստացել է, որ օգտվողները նմանատիպ ինտերնետին միանալու հնարավորություն կունենան 2020 թվականին: