«Հրազենից վիրավորված՝ մարզպետի թիկնապահ և ազգական Նիկոլայ Աբրահամյանը, դեպքի պահին ներկա չի եղել, այլ Լիսկան է նրան կանչել և կրակել վրան, որպեսզի իրեն հեռացնի գործողությունների կենտրոնից»:
Ցուցարարները վնասել են բանկի 31 բաժանմունք, 42 խանութ և սրճարան, այրել են ավելի քան 20 տրանսպորտային միջոց:
Այս մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում:
«Բուդաղյանները շատ հարգված-ճանաչված մարդիկ են մարզում ու Գորիսում. եթե իշխանությունները չձերբակալեն ու չպատժեն բոլոր մեղավորներին, Բուդաղյաններն իրենք դա կանեն»:
«Մենք որոշ արտառոց երևույթներ սկսել ենք ընդունել որպես «օրինաչափ»: Մասնավորապես, թույլ տվեք ճշտել մի հարց. Սյունիքի մարզպետը պետական պաշտոնյա՞ է, թե՞ բանդայի պարագլուխ: Եթե պաշտոնյա է, ապա հետաքրքիր է՝ նա մտնո՞ւմ է այն անձանց ցանկի մեջ, որոնց օրենքով թիկնազոր է հասնում»:
Խնձորեսկ գյուղի բնակիչ 48 ամյա Էդիկ Սարդարյանը վարելով GAZ 53 մակնիշի 21 ՍՍ 218 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 229 կմ հատվածում, Գորիսի վարչական տարածքում ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
«Նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետը թող կարդան ու ամաչեն համակարգի այս պատկերից: Հանցագործության մեջ կասկածվող մարդը կարող է իր լիազորությունները դադարեցնել մինչև նախաքննության ավարտը ու գնալ իր վաստակած հանգստին՝ այդ ընթացքում «մեծահոգաբար» չկատարելով մարզպետի լիազորությունները»:
«ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը կուրսանտներից մեկը կրակել է մյուսի վրա և սպանել: Ինստիտուտի պետ գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել»:
«Երեկ տեղի ունեցավ հունիսի 2-ին ժամը 00:10-ի սահմաններում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի` Լիսկայի տան մոտ հնչած կրակոցների հետևանքով մահացած Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք (Ավո) Բուդաղյանի հոգեհանգստյան արարողությունը»:
«Սուրեն Խաչատրյանը` Լիսկան, իր որդու և իր թիկնապահի մասնակցությամբ Գորիսում տեղի ունեցած սպանությունից հետո հայտարարել է, թե որոշել է մինչև նախաքննության ավարտը թողնել մարզպետի իր լիազորությունները»:
«Շաբաթ օրը` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի ու Մուրադ Գուլոյանի երեք թոռների մկրտությունը և «Փարավոն»` արդեն մեկ անգամ բացված կազինոյի հանդիսավոր բացումը, որտեղ պետք է տեղի ունենար կնունքի խնջույքը»:
«Փողոցների և տարածքի վերահսկման ֆունկցիան, ինչպես միշտ, ապահովում էր ՀՀ ազգային անվտանգոթյան ծառայության տնօրենի նախկին տեղակալ, պետական ծառայությա պետ Հաչյա Հարությունյանը` Կրակեմ Հրաչը»:
«Ասրյան Խաչիկը ապրել, ապրում է հետևյալ սկզբունքով` այն զինվորը, որը չի ուզում գեներալ դառնալ, զինվոր չէ կամ զինվոր կոչվելու իրավունք չունի»
Հունիսի 3-ին, ժամը 16.34-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տավրոսի փողոցի 13-րդ տան մոտակայքում ծառը թեքվել է գազի խողովակի վրա և վնասել այն. գազի արտահոսք չկա:
Մասնակիցները նախագծել և պատրաստել էին այնպիսի թռչող սարքեր, որոնք թռիքի ընթացքում ուսումնասիրում էին տարածքը, հասկանում տեղորոշման համար նախատեսված նշանները, առցանց ուղարկում էին պատկերները, գտնում հատուկ նշանները, նետում մինչև 300գ բեռ և վերադառնում՝ մեկնարկային կետ:
Սահյանագետ Ա. Սարգսյանը «Պանթեոն» հիմնադրամի նախագահն է, որի գործունեության համար տրամադրված բավական խոշոր գումարներ, ըստ նրա, շորթել են նախկին քաղաքապետերը:
Bararanonline-ը հայերեն բացատրական, հոմանիշների և հայ-ռուսերեն օնլայն բառարան է, այս պահին այն իր մեջ ընդգրկում է հետևյալ գրքերը
ՀՀ կենտրոնական բանկն այսօր հրապարակել է 2012թ. Ֆինանսական կայունության տարեկան հաշվետվությունը, որում հետաքրքիր տեղեկատվություն է զետեղված անցյալ տարվա ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ձեռք բերված վարկերի մասին:
Եթե հայ բոլոր տղաների ու անգամ՝ հասուն տղամարդկանց ձեռքին զենք լինի, հավատացեք, օրական տասնյակ զոհեր կունենանք նույն պատճառով, ինչ պատճառով որ բանակում սպանվում են մեր զորակոչիկները:
Երիտասարդ ամուսիսնները՝ մանկահասակ երեխան գրկին ու հանգստանալու պատրվակով այցելել են թոշակառու Տեր-Սիմոնյանին և տուն մտնելուց հետո, մոլորության մեջ գցել…
Computex 2013 ցուցահանդեսի ժամանակ Acer ընկերությունը ներկայացրել է Acer Iconia W3 պլանշետը, հաղորդում է Engadget-ը:
«Ես այնքան ուրախ եմ, որ դուստր եմ ունենալու: Ո՞վ չի ցանկանում դուստր ունենալ: Ես գիտեմ՝ Քայնեն միշտ ցանկացել է փոքրիկ աղջիկ ունենալ»,- ասել է Քիմը:
Այս տարվա ապրիլին ՀՀ-ում շինարարության ծավալները նվազել են 5.7%-ով: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ ապրիլին իրականացվել է 21 մլրդ 549.8 մլն դրամի շինարարություն, որից 39%-ը՝ կազմակերպությունների միջոցների հաշվին, 33%-ը՝ բնակչության միջոցների, մոտ 14%-ը՝ պետական բյուջեի հաշվին:
168.am-ը «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից հետաքրքրվեց, թե ե՞րբ են սպասվում մարզային հանդիպումները:
Հունիսի 3-ին, ժամը 17.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի Նոր Ամանոսի գյուղի մի շարք տների տանիքներ:
Մի խումբ քաղաքացիներ հանգստանալու նպատակով այցելել են Աշտարակի ձոր և այդ ժամանակ նրանց է մոտեցել Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի 14 շենքի բնակիչ 19-ամյա Բաբկեն Գալստյանը և հայտնել, որ «էդ տեղանքի տերն ու տիրակալն ինքն է» և պետք է վճարումներ կատարեն:
Հաջորդ շաբաթ Worldwide Developers Conference 2013-ի (WWDC) ժամանակ, ամենայն հավանականությամբ, կներկայացվի Apple-ի անվճար ինտերնետ- ռադիոն, որը հնարավոր է կոչվի iRadio
Վերլուծաբանի գնահատականով՝ այս շաբաթ ԱՄՆ դոլարն ունի բոլոր հնարավորությունները շարունակելու աճը, իսկ բորսայում դիմադրության շեմը կլինի 420.0 դրամը:
«Գնումների աջակցման կենտրոնը» հաղորդագրություն է տարածել՝ պատասխանելով «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» դիտարկումներին, որոնք հրապարակվել էին դեռ մայիսի 31-ին։
Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 126-րդ կմ հատվածում բախվել են «Audi Q 7» մակնիշի՝ 88 ՕT 888 համարանիշի և «Mitsubishi Pajero» մակնիշի՝ 32 ՍՕ 660 համարանիշի ավտոմեքենաները: