
Քամին կոտրել ու թեքել է ծառերը՝ խնդիրներ ստեղծելով

Ծառը թեքվել է գազի խողովակի վրա
Հունիսի 3-ին, ժամը 16.34-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տավրոսի փողոցի 13-րդ տան մոտակայքում ծառը թեքվել է գազի խողովակի վրա և վնասել այն. գազի արտահոսք չկա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները կտրել են ծառի ճյուղերը:
Դեպքի վայրում են գտնվել գազի վթարային ծառայության աշխատակիցները:
***
Կոտրված ծառերը խոչընդոտել են երթևեկությանը
Հունիսի 3-ին, ժամը 17.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 36-49-րդ կմ-ում քամու հետևանքով կոտրվել են ծառեր, որոնք մասամբ խոչընդոտում են երթևեկությանը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները մասնատել և ավտոճանապարհից հեռացրել են 3 ծառ: