Բաժիններ՝

Իզմիրում ցուցարարներն այրել են իշխող կուսակցության ևս մեկ գրասենյակ. կա 368 ձերբակալված (տեսանյութ)

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Իզմիրում ցուցարարները երեկ այրել են իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ևս մեկ շենք: Այն ամբողջովին այրվել է:

Դա Իզմիրում ԱԶԿ-ի արդեն գրասենյակի այրման երկրորդ դեպքն է: Միևնույն ժամանակ երեք օրում Իզմիրի նահանգում ձերբակալվել է 368 ցուցարար, որոնք իրենց աջակցությունն են հայտնել Ստամբուլի «Գեզի» պուրակի համար ցույց կազմակերպածներին:

Այս մասին հայտարարել է Իզմիրի նահանգապետ Մուսթաֆա Թոփրաքը: Վերջինիս խոսքերով՝ ցուցարարների հետ բախումներում տուժել է 32 ոստիկան: Ցուցարարները վնասել են բանկի 31 բաժանմունք, 42 խանութ և սրճարան, այրել են ավելի քան 20 տրանսպորտային միջոց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս