
ՀՀ բնակչությունը ավելի շատ է շինում

Այս տարվա ապրիլին ՀՀ-ում շինարարության ծավալները նվազել են 5.7%-ով: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ ապրիլին իրականացվել է 21 մլրդ 549.8 մլն դրամի շինարարություն, որից 39%-ը՝ կազմակերպությունների միջոցների հաշվին, 33%-ը՝ բնակչության միջոցների, մոտ 14%-ը՝ պետական բյուջեի հաշվին:
Ի դեպ, Հայաստանի բնակչության կողմից իրականացվող շինարարության ծավալն ավելացել է 57.5%-ով: Հայ Առաքելական եկեղեցու կողմից իրականացվող շինարարությունն ավելացել է 78.7%-ով: Պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարությունը կրճատվել է 20.4%-ով: