
Քիմ Քարդաշյանն ու Քայնե Ուեսթը դուստր են ունենալու

Օրերս հայտնի զույգ Քիմ Քարդաշյանն ու Քայնե Ուեսթը հայտարարել են, որ իրենք դուստր են ունենալու: Ինչպես գրում է cosmo.ru կայքը, և´ Քիմը, և´ Քայնեն երազում էին դուստր ունենալու մասին:
«Ես այնքան ուրախ եմ, որ դուստր եմ ունենալու: Ո՞վ չի ցանկանում դուստր ունենալ: Ես գիտեմ՝ Քայնեն միշտ ցանկացել է փոքրիկ աղջիկ ունենալ»,- ասել է Քիմը: Զույգը երկար ժամանակ գաղտնի էր պահում իր ապագա երեխայի սեռը: Կայքի հաղորդմամբ՝ երեխ զույգը մեծ խնջույք է կազմակերպել ապագա երեխայի պատվին:
Քիմն ու Քայնեն նույնիսկ սպիտակ հագուստ էին գնում նրա համար, որպեսզի մարդիկ հնարավորություն չունենային հասկանալու նրա սեռը: