Բաժիններ՝

Կպատժվի՞ մարզպետը, թե՞ էլի «կնստեն» ուրիշները. մամուլ

«Սուրեն Խաչատրյանը` Լիսկան, իր որդու և իր թիկնապահի մասնակցությամբ Գորիսում տեղի ունեցած սպանությունից հետո հայտարարել է, թե որոշել է մինչև նախաքննության ավարտը թողնել մարզպետի իր լիազորությունները»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.

«Ուշագրավն այն է, որ Սյունիքի մարզպետը հրաժարական ներկայացնելու փոխարեն մինչև նախաքննության ավարտն է լիազորությունները վայր դրել: Այնինչ մարդկային բարոյականությունն այս դեպքում պահանջում էր, որ հրաժարական ներկայացներ անհապաղ` լույսը չբացված: Բայց այս դեպքում կարծես թե ՀՀ իշխանություններն էլ առանձնապես շահագրգռված չեն: Համենայնդեպս, այդ հարցը դեռևս չկա կառավարության նիստի օրակարգում: Նշենք, որ ՀՀ Սահմանդրության համաձայն` մարզպետին նշանակում և ազատում է կառավարությունը:

Հավելենք, որ ըստ «Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրների` երեկ` գիշերը, արդեն ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը միջնոդություն է ներկայացրել Սուրեն Խաչատրյանի 19-ամյա որդուն` Տիգրանին, երկամսյա կալանքի դատապարտելու մասին: Եթե դատարանը բավարարի միջնորդությունը,  Տիգրանը երկու ամիս կլինի կալանքի տակ, քանի որ կասկածվում է ապօրինի զենք կրելու և մարդ սպանելու մեջ:

ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանը, պատասխանելով «Ժողովուդի» հարցին, թե արդյոք փաստեր կան, որ Ս. Խաչատրյանը ևս միջադեպի ժամանակ կրակել է, ասաց. «Անպիսի ապացուցողական բազան որը ձեռք կբերվի հետագայում, ու եթե դա հնարավորություն տա այլ անձանց նկատմամբ ևս հարուցել քրեական հետապնդում, վստահ եղեք, որ օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության կենթարկվի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս