«Խորհրդավոր այցելություններ» զառամյալներին (տեսանյութ)
Մայիսի 25-ին ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժին հանցագործության վերաբերյալ հաղորդում է ստացվել թոշակառու Տեր-Սիմոնյանի կողմից այն մասին, որ նախորդ օրը ժամը 19:00-ի սահմաններում իրեն երիտասարդ ամուսիսններ են այցելել` մանկահասակ երեխան գրկին ու հանգստանալու պատրվակով տուն մտնելուց հետո, մոլորության մեջ գցելով կնոջը, գողացել ճաշասենյակի պատին կախված գորգը` պատճառելով մոտ 200 հազար դրամի վնաս: Ոստիկանության գույքային հանցագործությունների դեմ պայքարի բաժանմունքի պետ Ա. Կարապետյանը այս առնչությամբ նշել է, որ նույն օրը ևս մի տարեց կնոջ գույքի նկատմաբ ոտնձգություն է կատարվել ու իրենք որոշել են իրենց ամբողջ ուժերը լարել տվյալ հանցագործությունները լարելու ուղղությամբ, ինչի արդյունքում պարզվել է տվյալ անձանց ինքնությունները: Պարզվել է, որ հանցագործությունը կատարել են ամուսինները, ովքեր հետագայում բերման են ենթարկվել, ապա խոստովանել են իրենց հանցագործությունը:
Նույն ամուսինները, ինչպես հաղորդում է ոստիկանության լրատվական բաժինը, մեկ անգամ էլ այցելել են 1926թ. ծնված Արմենուհի Մութաֆյանին, վերցրել են կնոջ ակաջողներն ու մատանիները, դրանք թաթախել հեղուկի մեջ` իբր փայլեցնելու համար, բայց ոսկյա մատանու փոխարեն վերադարձրել թիթեղյա մատանի: Ապա ամուսնինները 150 հազար դրամ են գողացել կարի մեքենայի դարակից: