Անօդաչու սարքերը՝ Արզնիում (տեսանյութ, լուսանկարներ)
Հունիսի 2-ին Արզնի քաղաքի ուսումնական օդանավակայանում տեղի ունեցավ «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթին մասնակցեցին 5 թիմեր, որոնք ներկայացրեցին իրենց նախագծած սարքերը: Մասնակիցները նախագծել և պատրաստել էին այնպիսի թռչող սարքեր, որոնք թռիքի ընթացքում ուսումնասիրում էին տարածքը, հասկանում տեղորոշման համար նախատեսված նշանները, առցանց ուղարկում էին պատկերները, գտնում հատուկ նշանները, նետում մինչև 300գ բեռ և վերադառնում՝ մեկնարկային կետ:
Հիշեցնենք, որ ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Այն 2008թ.-ից սկսած կազմակերպում է Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը՝ ԱրմՌոբոտիքսը, որի նպատակն է՝ Հայաստանում զարգացնել ռոբոտաշինությունը:
Մանրամասները՝ լուսանկարներում և տեսանյութում: