Բաժիններ՝

Ովքեր են ներկա եղել Գագիկ Ծառուկյանի թոռների կնունքին. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Շաբաթ օրը` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի ու Մուրադ Գուլոյանի երեք թոռների մկրտությունը և «Փարավոն»` արդեն մեկ անգամ բացված կազինոյի հանդիսավոր բացումը, որտեղ պետք է տեղի ունենար կնունքի խնջույքը:

Կնունքը կատարվել է Սբ. Հովհաննես Մկրտիչ նորաբաց եկեղեցում` գեներալ Սեյրանի քավորությամբ: Գեներալ Մանվելը ներկա չի եղել, ներկա են եղել Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը, Ռոբերտ Քոչարյանը` տիկնոջ հետ, Հրանտ Վարդանյանը, բոլոր ԲՀԿ-ական պատգամավորները, այդ թվում և Վարդան Օսկանյանն ու Գրիշա Մարգարյանը: Մկրտության կարգը կատարել է Կոտայքի թեմի առաջնորդը:

«Ժապավեն կտրեցի՞ք կազինոյի բացման ժամանակ, ո՞վ կտրեց»,- հարցրինք մեր զրուցակցին, ով մասնակցել էր այդ արարողությանը: Չէ՞ որ մասնակիցների թվում էր նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով ժապավեններ կտրել սիրում էր: «Ոչ, ժապավեն-բան չկար»: Միջոցառման թամադան եղել է Ժպիտ Գարիկը: Դրսից շատ հյուրեր են եղել, սակայն «ակտրիսաներ», ինչպես կասեր Տիգրան Արզաքանցյանը, չեն եղել»:

Շարունակությունը կարող եք կարդալ «Հրապարակի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս