Բաժիններ՝

Ամենափոքր պլանշետը` Windows 8-ի հիման վրա (լուսանկարներ)

Computex 2013 ցուցահանդեսի ժամանակ Acer ընկերությունը ներկայացրել է Acer Iconia W3 պլանշետը, հաղորդում է Engadget-ը:

Իր էկրանի շնորհիվ` սարքը ներկայում դարձել է Windows 8 օպերացիոն համակարգով աշխատող ամենափոքր պլանշետը: Սարքի էկրանի անկյունագիծը 8.1 դյույմ է` 1280×800 կետայնությամբ:

Iconia W3-ը կշռում է 540 գրամ: Սարքի հաստությունը կազմում է 1.35 սմ: Պլանշետը կարելի է նոութբուքի վերածել՝ միացնելով դրան ստեղնաշար: Ստեղնաշարը չի մտնում սարքի փաթեթի մեջ և առանձին վաճառվում է 69 եվրոյով:

Iconia W3-ը վաճառքի կհանվի հունիսին: Սարքի 32Գբ հիշողությամբ տարբերակը կարժենա 329 եվրո, իսկ 64Գբ հիշողությամբ տարբերակը` 379 եվրո:

ամենափոքր պլանշետը

Ամենափոքր պլանշետը 2

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս