Կաթ տեղափոխող GAZ 53 մակնիշի բեռնատարը Գորիսում վթարի է ենթարկվել. կա զոհ

Այսօր՝ հունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունքի մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում, Խնձորեսկ գյուղի բնակիչ 48 ամյա Էդիկ Սարդարյանը վարելով GAZ 53 մակնիշի 21 ՍՍ 218 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 229 կմ հատվածում, Գորիսի վարչական տարածքում ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի թափքում գտնվող 39 ամյա Արտյուշ Արջունցը տեղում մահացել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենայով կաթ էին տեղափոխում: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանատար Արամ Գալստյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Սամվել Սամվելյանը, ում հանձնարարականով վարորդը տեղափոխվել է Գորիսի բժժշկական կենտրոն, պարզելու նրա սթափության աստիճանը:

Տեսանյութեր

Լրահոս