Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինը հայտարարել է, որ գնում է Հայաստանի Եվրասիական միությանն անդամակցելու գործընթաց
Պետական եկամուտների կոմիտեի հերթական նորարարությունը՝ «ՀՀ-ում այլընտրանքային հարկային ստուգումների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, բորբոքել է գործարար աշխարհի կրքերը:
Կենտրոնական Եվրոպայի հազարավոր բնակիչներ սկսված մահացու ջրհեղեղի պատճառով ստիպված լքել են իրենց տները:
ՈՍԿԻ` գնման գին` 17196.14 (+260.49), բացթողնման գին` 18691.46 (+283.15), ԱՐԾԱԹ` գնման գին` 277.52 (3.53), բացթողնման գին` 301.65 (+3.84), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 17998.37 (+73.03), բացթողնման գին` 19563.45 (+79.38), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 9204.54 (+117.68), բացթողնման գին` 10004.94 (+127.92):
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Կիպրոսում կամ որևէ այլ օֆշորում կազմակերպություն չի գրանցել և որևէ մեկին չի լիազորել իր անունից կազմակերպություն գրանցել:
«Հանրապետության նախագահը մեկ անգամ չէ հայտարարել հարցերը ուժի դիրքերից լուծելու անթույլատրելիության և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի անքննելիության մասին»,- նշված է նախագահի մամուլի քարտուղարի պատասխանում
Հունիսի 3-ին, ժամը 17.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքումովի փողոցի 26/5 տան տանիքում օձ է նկատվել:
Մրցույթի նպատակն է խթանել խոստումնալից նոր տեխնոլոգիաների և սկսնակ ընկերությունների բացահայտումն ու զարգացումը Հայաստանում:
Հունիսի 1-ին Թուրքիայի մի շարք քաղաքներում սկսված անկարգություններին ու բողոքի ակցիաներին է անդրադարձել աշխարհահռչակ հայ երգիչ Սերժ Թանգյանը:
Այս տարի ապրիլին անցած տարվա ապրիլի համեմատ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրներից փոխանցումների ծավալն ավելացել է 18.6%-ով՝ կազմելով 131 մլն 437 հազ. դոլար:
Նկարում պատկերված աղջնակը 10-ամյա Սվետլանա Գևորգյանն է։ Մարզումների և իր հոր խորհուրդների շնորհիվ երեխան այնպես է տիրապետում զենքին, ինչպես չեն կարողանում անգամ մեծահասակ և զինվորական պատրաստություն անցած շատ տղամարդիկ
Անցած շաբաթը հարուստ էր ոչ այնքան քաղաքական, որքան քաղաքային իրադարձություններով: Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանը Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի ճարտարապետական բաց մրցույթ հայտարարեց, ինչը հարուցեց բազմաթիվ քաղաքացիների, հանրային, քաղաքական գործիչների զայրույթը:
Հիշեցնենք, որ Վ. Գալստյանը 2013թ. մարտի 22-ին մտել էր ՀՀ Ազգային Ժողովի շենքի տարածք, նրա մուտքը վարչական շենք կանխելու նպատակով ՊՊԾ աշխատակիցները նախազգուշական կրակոցներ էին արձակել
Հունիսի 3-ին, ժամը 17.44-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում «Խաչաղբյուր2» ՀԷԿ-ի շինարարական աշխատանքներ իրականացնելիս ժայռաբեկորը պոկվել և ընկել է էքսկավատորի վրա. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին:
Այսօր Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի է ունեցել «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի» գործադրի կոմիտեի նիստը, որտեղ որոշում է կայացվել 6-րդ համահայկական խաղերը անցկացնել 2015թ. օգոստոսի 8-18-ը:
Գազի և էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքով նվազում է նաև բանկերի հաճախորդների վճարունակությունն ու վարկունակությունը:
Երևանի զարգացման հեռանկարների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական բոլոր շրջանների առավել մարդաշատ վայրերում տեղադրել առաջարկությունների արկղեր, որոնց միջոցով երևանցիները հնարավորություն կունենան իրենց մոտեցումները փոխանցել քաղաքապետարանին:
«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ նվիրյալ հայորդիներին ահաբեկողները կրակի հետ են խաղում:
Այսօր մահացել է երեկ երեկոյան Ստամբուլի «Մայիսի 1» թաղամասում վիրավորված 20-ամյա երիտասարդ Մեհմեթ Այվալըթաշը:
Այսօր Samsung ընկերությունը ներկայացրել է միանգամից 2 նոր Galaxy Tab 3. դրանցից մեկը` 10 դյույմանի է, իսկ մյուսը` 8 դյույմանի:
Հարավային Օսիայի պետական սահմանի սահմանագծման հարցը որոշում են այդ հանրապետության իշխանությունները և ոչ թե Ռուսաստանը:
Հունիսի 3-ին, ժամը 15.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի 46/10 շենքում նկատվել է օձ:
Դեռ վաղ է խոսել այցերի ու հանդիպումների մասին:
Նախագահականի լրատվական ծառայությունը ամփոփել է նախագահի աշխատանքային շաբաթը՝ յոթօրյակը։ Մանրամասները՝ տեսանյութում։
Մոտ 50 մարդ է հավաքվել Բաքվում Թուրքիայի դեսպանատան առջև և կոչ է արել բավարարել Ստամբուլում ցույցի դուրս եկած մարդկանց պահանջները:
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ հայտարարելուն հաջորդած քննարկումներին, նշել է, որ մրցույթի նպատակը այս հարցում մասնագիտական առաջարկություններ ստանալն ու քաղաքացիների առաջարկությունները լսելն է:
Հայաստանի Հանրապետությունում 03.06.2013թ. դրությամբ որակավորման վկայական ունի 587 հաշվապահ:
Ոչ վաղ անցյալում պատրաստած զեկույցում ԱԷՄԳ-ի փորձագետներն ընդգծել են, որ Իրանը փետրվարից 509 նոր սերնդի ցենտրիֆուգներ (IR-2M) և դրանց համար կորպուսներ է տեղակայել Նաթանզում:
Հունիսի 3-ին, ժամը 13.30-ից մինչև 15.30-ը Շիրակի մարզի Աղին, Հայկաձոր, Սառնաղբյուր, Լեռակերտ, Բագրավան, Լանջիկ, Ձիթհանկով, Ջրափի, Արագածոտնի մարզի Հակկո, Գետափ, Մաստարա, Լոռու մարզի Ահնիձոր գյուղերում, իսկ ժամը 17.00-ից մինչև 17.15-ը Տավուշի մարզի Պտղավան, Լճկաձոր, Հաղթանակ և Ձորավան գյուղերում ու շրջակա տարածքներում կարկուտ է տեղացել: