
Apple ընկերությունը համաձայնագիր է ստորագրել iRadio-ի թողարկման համար

Apple ընկերությունը լիցենզիոն համաձայնագիր է ստորագրել Warner Music Group-ի հետ, հաղորդում է Cnet-ը` նշելով, որ հաջորդ շաբաթ Worldwide Developers Conference 2013-ի (WWDC) ժամանակ, ամենայն հավանականությամբ, կներկայացվի Apple-ի անվճար ինտերնետ- ռադիոն, որը հնարավոր է կոչվի iRadio:
Ենթադրվում է, որ iRadio-ն կունենա այնպիսի ֆունկցիաներ, որը չունի ԱՄՆ-ում հայտնի Pandora ինտերնետային ռադիոն: Apple-ի նոր ֆունկցիաներից մեկը կլինի օրինակ`մեղեդին հետ տալու և այն նորից լսելու հնարավորությունը:
Բանակցությունները երաժշտական մի շարք ընկերությունների հետ ձգձգվում էին ֆինանսական հատկացումների հետ կապված: The New York Times-ի տվյալներով, Apple-ը շարունակում է բանակցություններ վարել Sony Music Entertainment-ի և Sony/ATV ընկերության ստորաբաժանման հետ, որտեղ ձայնագրում են կատարումներ այնպիսի Ճանաչված կատարողներ, ինչպիսիք են օրինակ` Լեդի Գագան: