Ցավում եմ, բայց Հայաստանում Ժանսեմի գնային սխալ քաղաքականությունն ազդում է ողջ աշխարհում ձևավորված գնային համակարգի վրա: Այստեղ չեն պատկերացնում Ժանսեմի ստեղծագործությունների գեղարվեստական արժեքը:
Բջջային ինտերնետի միջին արագությունը 2017 թվականից կավելանա 7 անգամ, իսկ աշխարհում կհաշվվի մոտ 10 մլրդ բջջային սարքավորում, որոնք մուտք կունենան դեպի ինտերնետ:
Բյուջեով նախատեսված մեկ հիվանդի մեկ օրվա միջին ծախսերում ներառված են հիվանդի բուժման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը, այդ թվում և սննդի ծախսեր (մեկ օրվա համար 296 դրամ):
Ըստ Արծվիկ Մինասյանի՝ արտաքին առևտրաշրջանառության ծավալների նվազման մեջ իր դերակատարումն ունի բնակչության գնողունակության անկումը
ՀՀ-ում թվով 100 ցմահ դատապարտյալ կա, նրանցից 97-ը իրենց պատիժը կրում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, իսկ 3-ը՝ «Երևան կենտրոն» ՔԿՀ-ում: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրենց պատիժը կրող 97 ցմահ դատապարտյալներից 63-ը դատապարտվել են 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի ընդունումից հետո, և միայն 1 ցմահ դատապարտյալ է անազատության մեջ գտնվում 20 տարուց ավելի:
Այս տարվա առաջին ամիսներին արտահանման տեմպերի առաջանցիկ աճը ներմուծման համեմատ միջանկյալ դրական երևույթ էր, բայց 2013-ի մայիսը 2012-ի մայիսի համեմատ՝ արտահանման անկումը 14.1%-ով պայմանավորված է մի քանի հանգամանքներով:
ԼՂՀ ԿԱ փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են Արցախի տարածքում շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարների մասին։
Մեզանում ձևավորված և ընտրությունից ընտրություն ընտրակեղծիքների միջոցով վերարտադրվող անօրինական իշխանության հիմքում ընկած են հարստության կուտակման ոչ լեգիտիմ այն մեխանիզմները, որոնք ի հայտ եկան սկզբից վաուչերային սեփականաշնորհման, իսկ հետագայում նաև հանցավոր տնտեսական մենաշնորհների ձևավորման տեսքով:
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանի` ֆրանսիական «France 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արած արտահայտությունը դարձել է լուրջ քննարկման առարկա
Նա այս հող ու ջրի մարդ է, հայ է, և վերջապես Ղարաբաղի ԱԳ նախարարն է: Ինչպե՞ս կարող էր նա թույլ տալ նման բան ասել, որ ցանկանում է Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում: Դա բացառվում է:
Հունիսի 19-ին՝ ժամը 20:40-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Մանվել Արմենի Հազրոյանը՝ պատժախցում, ծածկոցի բարակ կտրած շերտակտորով կախվելով ինքնասպանություն է գործել:
Անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերին և նրա իրավունքներին՝ Ռ. Հայրապետյանն ասել է, որ Մխիթարյանի տրանսֆերի 50 տոկոսը տնօրինում է «Շախտյորը», 25 տոկոսը պատկանում է Դոնեցկի «Մետալուրգին», 25 տոկոս էլ բաժին է հասել «Փյունիկին», քանի որ ժամանակին Մխիթարյանը Հայաստանից հեռացել է առանց փոխհատուցման:
Իրանական FARS գործակալությունն անդրադարձել է Հայաստան գազի արտահանման հարցին:
Հունիսի 19-ին Հռոմում մահացել է ամերիկացի հայտնի դերասան Ջեյմս Գանդոլֆինին: Նա Իտալիայում անցկացնելիս է եղել իր արձակուրդը:
Շարքից ուշանալու համար ապտակել ու կոտրել է զինծառայողի ծնոտը։ Համենայն դեպս, նման գնահատական է տվել նախաքննական մարմինը հանդիսանալով թիվ N զորամասի վաշտի հրամանատար Վ.Լիսենկոյի գործողություններին։
Հունիսի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի շենքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շքանշանների հանձնման արարողություն:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր-Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 142 հոդվածի 1-ին մասի (Անառակաբարո գործողություններ ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ) հատկանիշներով:
ԼՂՀ-ն Հայաստանից առանձնացվել է և այսօր էլ շարունակում է իր ձևական գոյությունը ոչ թե պատերազմի հաղթական արդյունքները դիվանագիտորեն ամրագրելու, այլ ճիշտ հակառակ` Արցախի տարածքը բանակցային սակարկությունների առարկա դարձնելու, ամբողջությամբ կամ մեծամասամբ հակառակորդին հանձնելու և այդ դավաճանության պատասխանատվությունը Ստեփանակերտի դրածո վարչախմբի վրա բարդելու նպատակով:
Անգամ ավտոբուսի կանգառի տեղափոխման դեպքում մենք կգործենք միայն բնակիչների համաձայնությունը ստանալու դեպքում:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Կարեն Եսայանի սպանության գործի քննությունը: Խոսքն այն երիտասարդի մասին է, ում սպանեցին իր նշանադրության օրը, և ով պատրաստվում էր ամուսնանալ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի հետ:
Էրդողանն այսօր հանդիպելու է նաև նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված ցուցանիշների համաձայն՝ այս տարվա մայիսին սպառողական գներն աճել են 5.2%-ով նախորդ տարվա մայիսի համեմատ, մինչդեռ միջին անվանական աշխատավարձի աճը կազմել է 4.1%: Այսինքն աշխատավարձի աճի միտումները «չեն հասցնում» գնաճի ետևից:
Այս մասին նշված է 2005 թվականին Արգենտինայի դատախազության պատրաստած մեղադրական եզրակացությունում:
Այս պահին ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատա-բժշկական գիտա-գործնական կենտրոնի մոտ են հավաքվել մոտ 150 ավելի քաղաքացիներ, ովքեր Գեղարքունիքի մարզի բնակիչներ են:
Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի կառավարությունը որոշել է գիմնազիաներում մտցնել թուրքերեն՝ որպես երկրորդ լեզու:
Երևանում տեղի է ունեցել «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականցում» ծրագրի ղեկավար խորհրդի հերթական նիստը` ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի նախագահությամբ:
Ըստ օպերատիվ տվյալների` բանկում աղջկա ունեցած աշխատանքային լիազորությունների շնորհիվ 30-ամյա մոսկվացին առանց խոչընդոտի մտել է ֆինանսական բաժնի գրասենյակ և մի քանի րոպե անց դուրս է եկել այնտեղից փողի պարկով:
Իրակլի Ալասանիան կառավարության այսօրվա նիստից առաջ պահանջել է ցուցադրական դատավարություն անցկացնել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր նախորդ տարի Վրաստանում ստեղծել են տոտալ բռնության համակարգ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ավստրիա: Հանրապետության Նախագահը Վիեննայում մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին