Բաժիններ՝

Տնտեսական ցուցանիշները մտահոգիչ են. Արծվիկ Մինասյան

Հունվար-մայիս ամիսների տնտեսական ցուցանիշներում մի շարք մտահոգություններ կան: Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը, շարունակում է անկում ապրել շինարարության ոլորտը (8.8%), լուրջ խնդիր կա էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում (4.4%):

«Եթե էլեկտրաէներգիայի արտադրության անկումը պայմանավորված է տարվա ընթացքում կանգնեցվող կայանների հետ, լավ կլինի բացատրություն տրվի, այլ դեպքում անհասկանալի է 4.4% անկման պատճառը»,- ասաց Ա. Մինասյանը:

Ըստ պատգամավորի՝ արտաքին առևտրաշրջանառության մեջ շատ կարևոր է հատկապես արտահանման ծավալների նվազումը, հավանաբար սրա պատճառներից մեկը արտահանվող մետաղի գների՝ միջազգային շուկայում նվազումն է եղել: Սակայն, Ա.Մինասյանի խոսքով, դժվար է այդտեղ վերջնական գնահատական տալ, մանրամասները հրապարակվելուց հետո նոր կարելի է հաստատապես ասել, թե պատճառը որն է:

«Արտաքին առևտրաշրջանառության մեջ ես էական դերակատարություն եմ վերապահում նաև բնակչության գնողունակության անկման պատճառով ներմուծումների նվազմանը, որովհետև դա, վստահաբար, պայմանավորված չէ այն հանգամանքով, որ ներմուծվող ապրանքները փոխարինվել են տեղական արտադրանքով, որովհետև այդպիսի ոչ քաղաքականության, ոչ էլ տնտեսական արդյունքների նշույլ չկա: Ավելի շատ ես սա պայմանավորում եմ նրանով, որ հարկային խիստ վարչարարությունը և գնողունակության անկումը ստիպել են, որպեսզի քաղաքացիներն իրենց ծախսերը կրճատեն, որի արդյունքում մենք ունենք ներմուծման ծավալների կրճատում»,- նշեց Ա.Մինասյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս