Բաժիններ՝

Ցմահ դատապարտյալների կողմից 5 փախուստի փորձ է կատարվել

ՀՀ-ում թվով 100 ցմահ դատապարտյալ կա,  նրանցից 97-ը իրենց պատիժը կրում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, իսկ 3-ը՝  «Երևան կենտրոն» ՔԿՀ-ում:   «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրենց պատիժը կրող  97 ցմահ դատապարտյալներից  63-ը դատապարտվել են 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի ընդունումից հետո, և միայն 1 ցմահ դատապարտյալ է անազատության մեջ գտնվում 20 տարուց ավելի:   Անազատության մեջ լինելու ընթացքում 89 ցմահ դատապարտյալ ենթարկվել է կարգապահական տույժի: Կրկնահանցագործությունների թիվն էլ 19-ն է:    ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանի փոխանցմամբ՝ ցմահ դատապարտյալների կողմից փախուստի փորձերը եղել են 5-ը, «սակայն այս թիվը ոչ թե նշանակում է 5 տարբեր մարդիկ են փախուստի փորձ կատարել, այլ այն, որ նույն անձը հնարավոր է մեկից ավելի անգամ փախուստի փորձ կատարած լինի»,- ասաց Գոռ Ղլեչյանը:

Փաստինֆո 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս