Իրակլի Ալասանիան Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրել է «սադիզմ սերմանելու» մեջ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան կառավարության այսօրվա նիստից առաջ պահանջել է ցուցադրական դատավարություն անցկացնել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր նախորդ տարի Վրաստանում ստեղծել են տոտալ բռնության համակարգ.
«Սամեգրելոյում հայտնաբերված կադրերը մեզ իրավունք են տալիս պնդելու, որ Վրաստանում բռնությունն ու ծաղրական վերաբերմունքի արժանացնելը կրել են պարբերական բնույթ, և որ պետք է պատժվեն այդպիսի համակարգի ստեղծման բոլոր մեղավորները: Դա կարևոր է ոչ միայն Վրաստանի, այլև՝ ողջ միջազգային հանրության համար, քանի որ սադիզմ սերմանելը պետք է լինի պատժելի»:
Ալասանիայի կարծիքով՝ այդօրինակ սադիզմի համար պատասխանատու է ոչ միայն ներքին գործերի նախկին նախարար և նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին, այլև՝ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: