Այսուհետ բոլոր նախագծերն իրականացվելու են միայն բնակիչների համաձայնության դեպքում. Ստամբուլի քաղաքապետ
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ այսուհետ Ստամբուլի բոլոր նախագծերն իրականացվելու են միայն այդ նահանգի բնակիչների համաձայնության դեպքում.
«Անգամ ավտոբուսի կանգառի տեղափոխման դեպքում մենք կգործենք միայն բնակիչների համաձայնությունը ստանալու դեպքում: Բողոքի ակցիաները Ստամբուլին պատճառել են 60 միլիոն լիրայի (ավելի քան 32 միլիոն դոլարի) վնաս»: