Բաժիններ՝

Արտակարգ պատահարներ Արցախում

ԼՂՀ ԿԱ փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են Արցախի տարածքում շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարների մասին։

Հրդեհներ

Հունիսի 15-ին հրդեհ է բռնկվել Հադրութի շրջանի տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է: Այրվել է մոտ 5 հա մակերեսով խոտածածկ տարածք:

***
Հունիսի 18-ին հրդեհ է բռնկվել Մարտունու շրջանի «Ղարվենդ» տեղանքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է: Այրվել է 100 հա չոր խոտածածկ տարածք:

***
Հունիսի 19-ին հրդեհ է բռնկվել Մարտունու շրջանի Նորշեն համայնքի բնակիչ Գ. Ասրյանի տանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է: Ամբողջությամբ այրվել է Գ. Ասրյանին պատկանող 2-հարկանի բնակելի տունը:

Բախվել են մեքենան և մոտոցիկլը
Հունիսի 14-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտունի քաղաքի Ազատամարտիկների փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ:
Բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան և «ՄԻՆՍԿ» մակնիշի մոտոցիկլը: Փրկարարները տուժածին` մոտոցիկլի վարորդ, 1991 թ. ծնված Ն. Ավագյանին տեղափոխել են Մարտունու շրջանային հիվանդանոց, որտեղից էլ` Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց:

Օձի խայթոց
Հունիսի 19-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Հայկաջուր համայնքի բնակչուհի` 2003 թ. ծնված Մ. Նազարյանին իրենց տան բակում օձը խայթել է (աջ ոտնաթաթի հատվածում): Տուժածին տեղափոխել են Մարտակերտի շրջանային հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածի վիճակը բավարար է:

Զենք-զինամթերքի հայտնաբերում
Հունիսի 13-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի բնակիչ Ս. Վանյանը տնամերձ տարածքում շինարարական աշխատանքներ կատարելիս զինամթերք է հայտնաբերել:
Դեպքի վայր մեկնած ՓԾ ինժեներասակրավորական խումբը վնասազերծել է հայտնաբերված զինամթերքը (1 միավոր գնդիկա-բեկորային ավիառումբ):

***
Հունիսի 13-ին տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Օրբելի 1 տան մոտակայքում զինամթերք է հայտնաբերվել:
Դեպքի վայր մեկնած ՓԾ ինժեներասակրավորական խումբը հայտնաբերված զինամթերքը (մեկ նռնակ և մեկ ինքնաձիգի պահունակ) վնասազերծել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս